Հայերեն   English   Русский  
Այլ մարզաձևեր
WTA-ը հրապարակել է չեմպիոնական մրցավազքի դասակարգման նոր աղյուսակը: Առաջատարն ամերիկացի Սերենա Ուիլյամսն է: Երկրորդ տեղում ռուսաստանցի Մարիա Շարապովան է:
Լողորդ Տիգրան Գևորգյանը, հաղթելով լողի 25 մ ազատ ոճում, նվաճել է ոսկե մեդալ Հատուկ օլիմպիադաների աշխարհի ամառային խաղերում:
Գերմանիայում ավարտվեց Համբուրգի մրցաշարը:
Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում ընթացող բասկետբոլի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնության ընտրական փուլում հաճելի անակնկալ մատուցեց Հայաստանի հավաքականը:
Օգոստոսի 1-ին ` ժամը 15.21-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում՝ ճոպանուղու մոտակայքում քաղաքացին ընկել է կվադրոցիկլից, որն էլ շրջվել է քաղաքացու վրա. անհրաժեշտ է օգնություն:
Մալայզիայի Կուալա Լումպուր քաղաքումհուլիսի 31-ից օգոստոսի 3-ը տեղի կունենա միջազգային օլիմպիական կոմիտեի 128-րդ նստաշրջանը:Հենց առաջին օրը հայտնի դարձավ 2022թ. կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաքի անունը: Ընտրվեց Չինաստանի Պեկինը , որի մրցակիցն էր Ղազախստանի Ալմաթին: Ենթադրվում է, որ Պեկինում կայանալիքխաղերի բյուջեն կկազմի 1,85 միլիարդ ԱՄՆ դոլար:
Հայաստանի հավաքական թիմերի մարզական կենտրոնում անցկացվել է գեղարվեստական մարմնամարզության ՀՀ թիմային և անհատական առաջնությունը, որին մասնակցել են 55 մարզուհիներ՝ Երևանի վարչական շրջաններից, Կապան և Գյումրի քաղաքներից:
Թբիլիսիում անցկացվող Եվրոպայի օլիմպիական պատանեկան փառատոնի մեկնարկային փուլերում Հայաստանի պատվիրակները ցույց են տվել միջին արդյունքներ: Մեդալների համար պայքարում անհաջողության մատնվեցին թենիսիստները / մենախաղեր և զուգախաղեր /, լողորդները ` տարբեր լողաոճերում և մրցատարծություններում , 100մ. արագավազքում , 200մ. խոչընդոտավազքում հեռացատկում` աթլետները, անհատական հեծանվավազքի եռյակը , 50կգ և 55 կգ քաշային կարգերում հանդես եկած ձյուդոիստները:
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկան աղջիկների հավաքականը՝ հավաքականի գլխավոր մարզիչ Վահագն Հարությունյանի ղեկավարությամբ, Անդորրայում հուլիսի 20-25-ը անցկացված Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի մրցումներից հայրենիք է վերադարձել արծաթե մեդալներով:
Հունաստանի մայրաքաղաք Աթենքում կայացած հրապարակային հեծանվավազքի Եվրոպայի պատանեկան և երիտասարդական առաջնությունում փայլուն հանդես եկան Հայաստանի հավաքականի հեծանվորդները՝ Էդգար Ստեփանյանը, Մհեր Մկրտչյանը, Պավել Ստեփանյանը: Առաջնությունում թիմը մասնակցում էր հեծանվային սպորտի ՀՀ հավաքական թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանի ղեկավարությամբ: Սկրատչ մրցաձևում (40 կմ խմբակային մրցավազք) 18-ամյա Էդգար Ստեփանյանը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը:
Լևոն Արոնյանը դուրս եկավ Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ:
Ռուսաստանի Խանտի Մանսիսկ քաղաքում տեղի ունեցած շախմատի աշխարհի գավաթի խաղարկության պատասխան պարտիայում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հաղթել է եգիպտացի Էլ Գինդի Էսամին և դուրս եկել հաջորդ շրջան: Առաջին պարտիայում գրանցվել էր ոչ-ոքի:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող Sinquefield Cup սուպերմրցաշարի 10-րդ տուրում ոչ-ոքի խաղաց չինացի Դին Լիրենի հետ։
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող շախմատի Sinquefield Cup սուպերմրցաշարի 7-րդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ։
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող շախմատի Sinquefield Cup սուպերմրցաշարի 6-րդ տուրում Լևոն Արոնյանը սևերով մրցեց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ։ 38-րդ քայլում գրանցվեց ոչ-ոքի։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: