Հայերեն   English   Русский  
Այլ մարզաձևեր
Հայաստանի հավաքական թիմերի մարզական կենտրոնում անցկացվել է գեղարվեստական մարմնամարզության ՀՀ թիմային և անհատական առաջնությունը, որին մասնակցել են 55 մարզուհիներ՝ Երևանի վարչական շրջաններից, Կապան և Գյումրի քաղաքներից:
Թբիլիսիում անցկացվող Եվրոպայի օլիմպիական պատանեկան փառատոնի մեկնարկային փուլերում Հայաստանի պատվիրակները ցույց են տվել միջին արդյունքներ: Մեդալների համար պայքարում անհաջողության մատնվեցին թենիսիստները / մենախաղեր և զուգախաղեր /, լողորդները ` տարբեր լողաոճերում և մրցատարծություններում , 100մ. արագավազքում , 200մ. խոչընդոտավազքում հեռացատկում` աթլետները, անհատական հեծանվավազքի եռյակը , 50կգ և 55 կգ քաշային կարգերում հանդես եկած ձյուդոիստները:
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկան աղջիկների հավաքականը՝ հավաքականի գլխավոր մարզիչ Վահագն Հարությունյանի ղեկավարությամբ, Անդորրայում հուլիսի 20-25-ը անցկացված Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի մրցումներից հայրենիք է վերադարձել արծաթե մեդալներով:
Հունաստանի մայրաքաղաք Աթենքում կայացած հրապարակային հեծանվավազքի Եվրոպայի պատանեկան և երիտասարդական առաջնությունում փայլուն հանդես եկան Հայաստանի հավաքականի հեծանվորդները՝ Էդգար Ստեփանյանը, Մհեր Մկրտչյանը, Պավել Ստեփանյանը: Առաջնությունում թիմը մասնակցում էր հեծանվային սպորտի ՀՀ հավաքական թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանի ղեկավարությամբ: Սկրատչ մրցաձևում (40 կմ խմբակային մրցավազք) 18-ամյա Էդգար Ստեփանյանը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը:
Բասկետբոլի աղջիկների Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում հաջողությամբ հաղթահարել է խմբային փուլի արգելքը՝ առաջին տեղը գրավելով իր ենթախմբում:
Հայաստանի աղջիկների պատանեկան հավաքականը հաղթանակով է սկսել ելունթները Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում:
Շախմատը կամ Ճատրակը ծագել է Հնդկաստանում երկու հազար տարի առաջ։ Այն ժամանակ խաղը կոչվում էր չատուրանգա։ Իր խաղաքարերի զանազանությամբ և դասավորությամբ նա ձգտում էր պատկերել այն ժամանակվա հնդկական զորքի կազմն ու շարքը։Ճատրակը, որ պարունակում էր շատ տեսակներ, Հնդկաստանից տարածվեց ամբողջ արևելյան և կենտրոնական Ասիայով, իսկ 5-րդ դարի վերջում կամ 6-րդ դարի սկզբում մուտք գործեց Պարսկաստան։ Այնտեղ մեծ ժողովրդականություն էր վայելում այդ խաղը, որտեղ «բանականությունը հաղթանակ է տանում», ինչպես ասվում էր հնագույն ...
Ֆրանսիայում մահացել է Ֆորմուլա-1-ի «Մարուսյա» թիմի մրցարշավորդ Ժյուլ Բյանկին
Հայկական սպորտի պատմության մեջ նոր էջ է գրվել. Հունաստանի մայրաքաղաք Աթենքում կայացած հրապարակային հեծանվավազքի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում «Սկրատչ» մրցաձեւում (40 կմ խմբակային մրցավազք) հայաստանցի18-ամյա Էդգար Ստեփանյանը նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը:Առաջին անգամ հայ հեծանվորդը ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայում ու ի պատիվ Էդգար Ստեփանյանի ՝Աթենքի հեծանվահրապարակում հնչել է Հայաստանի հիմնն ու ծածանվել Եռագույնը:Մրցաշարում գերազանց են հանդես եկել նաեւ մեր մյուս ...
Հունաստանի մայրաքաղաք Աթենքում ընթանում է մինչեւ 23 տարեկանների ու երիտասարդների հեծանվային մարզաձեւի Եվրոպայի առաջնությունը (հեծանվահրապարակ), որին մասնակցում են նաեւ Հայաստանի ներկայացուցիչներ Մհեր Մկրտչյանը, Էդգար Ստեփանյանն ու Պավել Ստեփանյանը:
Մեն կղզում ընթացող շախմատի միջազգային մրցաշարում 4-րդ տուրում Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները: Լևոն Արոնյանը հաղթեց ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի Սամուել Սևյանին:
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է հոկտեմբերի դասակարգման աղյուսակը։ Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը 2758 գործակցով մնացել է 14-րդ տեղում։
Լևոն Արոնյանը դուրս մնաց Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում անցկացվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունից:
Խանտի-Մանսիյսկ քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում Լևոնրոնյանն ուժերը չափեց Ֆրանսիայից Մաքսիմ Մաշիե-Լագրավի հետ: Առաջին դասական պարտիայումգրանցվեց ոչ-ոքի:
Լևոն Արոնյանը դուրս եկավ Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: