Հայերեն   English   Русский  
Այլ մարզաձևեր
Ռուսաստանի Կիսլովոդսկ քաղաքում անցկացվող վետերան բասկետբոլիստների միջազգային մրցաշարում, որին մասնակցում է 10 թիմ, հաջող են մեկնարկել Հայաստանի ներկայացուցիչները:
Հայաստանի ֆուտբոլի հավաքականն իր արդյունքով, ցույց տված խաղով հիասթափեցնում է, սակայն թիմի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը չի ազատի իր զբաղեցրած պաշտոնը: Բանն այն է, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ցանկանում է նրան «շանս» տալ իրեն դրսևորելու, և դա արվելու է բազմահազար ֆուտբոլասերների նյարդերի հաշվին:
Ավարտվեցին Հայաստանի վոլեյբոլի տղամարդկանց և կանանց առաջնությունները: ՖԻՄԱ-ն 9-րդ անգամ անընդմեջ դարձավ տղամարդկանց առաջնության չեմպիոն: Երևանի «Նժդեհ» մարզուհիների թիմը եռամյա ընդմիջումից հետո կրկին հռչակվեց Հայաստանի ուժեղագույն: Ստուգատեսի, հայկական վոլեյբոլում տիրող վիճակի, հետագա ծրագրերի մասին զրուցեցինք Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզական խաղերի ամբիոնի դոցենտ Կարեն Սսմարյանի հետ:
Նոյեմբերի 21-22-ին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պատվիրակությունը` ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի գլխավորությամբ, Բաքվում մասնակցեց Եվրոպայի օլիմպիական կոմիտեի 43-րդ գլխավոր համաժողովին, որի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում հաջորդ տարի Բաքվում կայանալիք Եվրոպայի մարզական առաջին խաղերի հետ կապված:
Նոյեմբերի 21-22-ին Բաքվում կայանալիք Եվրոպայի օլիմպիական կոմիտեի 43-րդ նստաշրջանին կմասնակցեն նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը և վարչության պետ Վաղինակ Գալստյանը: Այդ մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվական ծառայությունը:
2015-ին Ադրբեջանի կայրաքաղաք Բաքուն հյուրընկալելու է առաջին անգամ անցկացվելիք Եվրոպայի օլիմպիական խաղերըի մասնակիցներին: Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահության նիստում քննարկվել է հայ սամբիստները մասնակցության հարցը և որոշվել է, որ մեր երկրի հավաքականը կմասնակցի այդ փորձությանը:
Լեհաստանի Վրոցլավ քաղաքի մարզապալատը նոյեմբերի 14-17-ը կհյուրընկալի մինչև 23 տարեկան ձյուդոյիստերի Եվրոպայի առաջնության մասնակիցներին: Հայաստանից տատամի դուրս կգան՝ Գարիկ Հարությունայնը (60 կգ), Արսեն Ղազարյանը, Գոռ Հարությունյանը (երկուսն էլ 66 կգ), Դավիթ Նիկողոսյանը (73 կգ) և Անդրանիկ Չափարյանը (81 կգ):
Ինգուշեթիայի Կարաբուլակ քաղաքում կայացած ձյուդոյի պատանիների միջազգային ներկայացուցչական մրցաշարում Հայաստանի հավաքականի կազմում էր 12 ձյուդոյիստ: ՀՍտուգատեսին մասնակցում էին նաև Ադրբեջանի, Թուրքիայի, Չեչնիայի, Ինգուշեթիայի, Դաղստանի, Կաբարդինա-Բալկարիայի, Կրասնոդարի երկրամասի ուժեղագույն ձյուդոյիստները:
Հայաստանի հոկեյի պատանեկան հավաքականը, որի կազմում են Երևանի «Արարատ» հոկեյի ակումբի խաղացողները, կարողությունները կփորձի Լեհաստանի Կատովիցե քաղաքում մեկնարկած տափօղակով հոկեյի միջազգային մրցաշարում, որին մասնակցում են նաև Չեխիայի, Բելառուսի, Լեհաստանի, Ֆրանսիայի, Լիտվայի հավաքական թիմերը:
Երևանի «Նժդեհ» վոլեյբոլիստուհիների թիմը դարձավ 2014-ի Հայաստանի չեմպիոն:
Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն ապրիլի 20-29-ը կմասնակցի Գերմանիայում անցկացվելիք Grenke Сhess Сlassic մրցաշարին:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի առաջատար շախմատիստ, շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի հաղթող Լևոն Արոնյանին։
ՖԻԴԵ- ն հրապարակել է դասակարգման նոր աղյուսակը:
Հրապարակվել է ՖԻԴԵ-ի Գրան Պրի շարքի մասնակիցների կազմը: 2019 թվականին կայանալիք մրցաշարերին կմասնակցի հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը:
Տղամարդկանց շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի 79-րդ առաջնության հաղթող ճանաչվեց գրոսմայստեր Արման Փաշիկյանը: Արմանը ողջ մրցաշարը վերելքով անցկացրեց,
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: