Հայերեն   English   Русский  
Այլ մարզաձևեր
ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար, բասկետբոլի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ, Հրաչյա Ռոստոմյանը այսօր ընդունեց Ռուսաստանի բասկետբոլի «Դինամո» կենտրոնական ակումբի պատվավոր նախագահ, օլիմպիական խաղերի չեմպիոն Եվգենի Գոմելսկիին, գործադիր տնօրեն Սերգեյ Սկորոչկինին և բասկետբոլի տղամարդկանց Մոսկվայի «Դինամո» ակումբի նախագահ Գոռ Խեչոյանին:
Սեպտեմբերի 27-28-ը Երևանի «Դինամո» մարզասրահը կհյուրընկալի ուշուի եվրասիական գավաթի խաղարկության մասնակիցներին: Մեր երկրում այս ստուգատեսը կկազմակերպվի առաջին անգամ:
Անկախ 2015թ.-ին Բաքվում կայանալիք առաջին Եվրոպական խաղերին մասնակցության վերաբերյալ Հայաստանի որոշման՝ Ադրբեջանը երաշխավորում է հայկական պատվիրակության անվտանգությունը երկրի մայրաքաղաք ժամանման դեպքում: Այդ մասին չորեքշաբթի՝ սեպտեմբերի 24-ին, լրագրողներին հայտնել է Ադրբեջանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ազադ Ռագիմովը, հաղորդում է “Թրենդ” գործակալությունը:
ՀՀ սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանը ԼՂՀ այցելության ժամանակ հանդիպել է նախագահ Բակո Սահակյանի և վարչապետ Արա Հարությունյանի հետ:
Սեպտեմբերի Երևանի «Դինամո» մարզահամալիրում կայացել է ՀՀ անկախության 23-րդ ամյակին նվիրված սուսերամարտի երիտասարդական միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին մոտ 100 մարզիկ- մարզուհի՝ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից և ԱՄՆ-ից:
Հայաստանի հրաձգության հավաքականը առաջիկայում լավ համալրում կունենա : Այսպես ասելու առիթը հանդիսացավ Իսպանիայի Գրանադա քաղաքում անցկացված աշխարհի 51 –րդ առաջնությունը :
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի անկախության 23 –րդ տարեդարձի առթիվ , սեպտեմբերի 21 –ին , բարձր պարգևներ է հանձնել մարզաշխարհի երեք արժանավորների :
Նախկինում բնակչության տարբեր տարիքի ներկայացուցիչները նորմաներ էին հանձնում ՊԱՊ համալիրի ծրագրով: ՊԱՊ-ը համամիութենական ֆիզկուլտուրային համալիր էր` Պատրաստ աշխատանքի և ԽՍՀՄ պաշտպանության: Այն ֆիզդաստիարակության համակարգի, մարդկանց առողջության ամրապնդման, համակողմանի զարգացման գործում առանցքային դեր ուներ, աշխատանքի, հայրենիքի պաշտպանությանը պատրաստ լինելուն էր նպատակաուղղված:
«Մի օր Երևանից նկարահանող խումբ էր եկել, ներս մտան, նրանցից մեկը թե՝ Պարոն Ալեքսանյան բասեին ունե՞ք: Ասացի՝ չէ, ասում է՝ բասեինի հոտ է գալիս: Բացատրեցի, որ դա մեր մարզադպրոցի խոնավության հոտն է», - պատմում է Գյումրու մենապայքարային մարզաձևերի դպրոցի տնօրեն Գևորգ Ալեքսանյանը:
Գյումրու քաղաքային լողավազանում այսօր տեղի ունեցավ քաղաքապետի գավաթի միջազգային առաջնությունը:
Մեն կղզում ընթացող շախմատի միջազգային մրցաշարում 4-րդ տուրում Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները: Լևոն Արոնյանը հաղթեց ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի Սամուել Սևյանին:
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է հոկտեմբերի դասակարգման աղյուսակը։ Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը 2758 գործակցով մնացել է 14-րդ տեղում։
Լևոն Արոնյանը դուրս մնաց Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում անցկացվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունից:
Խանտի-Մանսիյսկ քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում Լևոնրոնյանն ուժերը չափեց Ֆրանսիայից Մաքսիմ Մաշիե-Լագրավի հետ: Առաջին դասական պարտիայումգրանցվեց ոչ-ոքի:
Լևոն Արոնյանը դուրս եկավ Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: