Հայերեն   English   Русский  
Այլ մարզաձևեր
Երևանում մեկնարկել են Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) 9-րդ մարզական խաղերը: Համալիր ստուգատեսը կավարտվի օգոստոսի 3-ին: Երկրորդ անգամ է այն կազմակերպվում Հայաստանում, և կան մի շարք առանձնահատկություններ:
Չնայած մի շարք դժվարություններին` Հայաստանի աթլետները շարունակում են միջազգային ներկայացուցչական մեկնարկների մասնակցել, նաև հույսեր ներշնչել: Օրերս մեր երկրի 27 մարզիկ-մարզուհիներ Սլովակիայի Բանսկա Բիստրիցա քաղաքում կարողությունները փորձեցին Եվրոպայի 3-րդ խմբի գավաթի խաղարկության մրցաշարում և 15 երկրների հավաքականների պայքարում հանգրվանեցին 9-րդ հորիզոնականում: Հետաքրքիր է իմանալ, թե արդյոք գո՞հ է իր սաների մրցելույթներից Հայաստանի աթլետիկայի հավաքականի գլխավոր մարզիչ Միշա Հայրապետյանը:
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում վերջերս կայացած ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը 6 մարզիկ էր ներկայացնում: Ցավոք, նրանցից ոչ մեկը չարդարացրեց սպասելիքները: Ընդ որում, մեր թիմի կազմում տիտղոսակիրներ կային: Կատարվածի պատասխանը ստանալու համար, դիմեցինք Հայաստանի ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Բաբայանին:
Քիչ ժամանակ է մնացել Վիեննայում կայանալիք մինչև 19 տարեկան հանդբոլիստուհիների Եվրոպայի առաջնության 5-րդ խմբի ընտրական մրցաշարի մեկնարկին: Այն մայիսի 17-19-ը կայանալու է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում:
Մարմնամարզության Եվրոպայի երրորդ անընդմեջ առաջնությունից Հայաստանի ներկայացուցիչը վերադառնում է մեդալով:
Մայիսի 17-19-ը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում անցկացվելու է մինչև 19 տարեկան հանդբոլիստուհիների Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարը, որին մասնակցելու են Հայաստանի ներկայացուցիչները:
Ռուսաստանի Դաշնությունում` Թաթարստանի մայրաքաղաք Կազանում հուլիսի 6-17-ը կանցկացվի Համաշխարհային 27-րդ ունիվերսիադան:
Արդեն սովորական է դարձել, որ երբ Հայաստանի մարմնամարզիկները ներկայացուցչական ստուգատեսներում մեկնարկի են դուրս գալիս, ապա նրանցից մեդալներ են ակնկալում:
Այս օրերին Հայաստանի թհեքվանդոյի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Եվրոպայի երիտասարդական առաջնությանը (16-21 տարեկաններ):
Երևանի ժողտնտեսության ինստիտուտի մարզասրահում շարունակվում է մինչև 14 տարեկան հանդբոլիստուհիների Հայաստանի առաջնության եզրափակիչ մրցաշարը:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը երկրորդ անգամ նվաճեց ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացված արագ և կայծակնային խաղի մրցաշարի (St. Louis Rapid & Blitz) հաղթողի կոչումը՝ միանձնյա գրավելով առաջին տեղը։
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն առաջին տեղում ավարտեց Grand Chess Tour (GCT) շարքի արագ շախմատի Սենթ Լուիսի մրցաշարը (St. Louis Rapid & Blitz)։
Լևոն Արոնյանը Grand Chess Tour (GCT) շարքի Սենթ Լուիսի մրցաշարի (St. Louis Rapid & Blitz) արագ շախմատի 6-րդ տուրում սպիտակ ֆիգուրներով մրցեց
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում շարունակվող Grand Chess Tour-ի երկրորդ փուլի 6-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակներով մրցեց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ եւ հաղթանակ տարավ 55-րդ քայլում։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: