Հայերեն   English   Русский  
Այլ մարզաձևեր
Հայ սամբիստները Պրահայում կայացած Եվրոպայի պատանեկան և երիտասարդական առաջնություններին ընդհանուր առմամբ 14 մեդալ են նվաճել:
Պրահայում շարունակվում է սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների, երիտասարդների առաջնությունը: Երկրորդ օրը հայ սամբիստները եւս 7 մեդալ նվաճեցին:
Երեկ Չեխիայի մայրաքաղաք Պրահայում մեկնարկել է սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների, երիտասարդների առաջնությունը:
Ապրիլի 21-ին Երեւանում կմեկնարկի ջրացատկի Հայաստանի մեծահասակների եւ պատանիների առաջնությունը: Ընդհանուր հաշվով մրցաշարին կմասնակցի մոտ 30 մարզիկ:
Թաեքվոնդոյի Հայաստանի ազգային հավաքականը Իրանի Սարի քաղաքում մասնակցել է «Fujairan Open 2017» ներկայացուցչական միջազգային մրցաշարին:
Ապրիլի 1-2-ը Խորվաթիայի Դուբրովնիկ քաղաքում կայացավ ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկությունը: Մրցաշարին Հայաստանի հավաքականից մասնակցեցին Սոսե Բալասանյանը (52 կգ), Ֆերդինանտ Կարապետյանը (73 կգ) և Գոռ Մկրտչյանը (60 կգ): Սոսե Բալասանյանը դարձավ արծաթե, իսկ Ֆերդինանտ Կարապետյանը՝ բրոնզե մեդալակիր:
Երեւանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում մեկնարկեց Զինաիդա Սիմոնյանի անվան ավանդական հուշամրցաշարը: Այն անցկացվում է 6-րդ անգամ: Մրցմանը մասնակցում է 75 հրաձիգ Երեւանից եւ Գյումրիից:
Ապրիլի 14-16-ը Երևանում կանցկացվի Զինաիդա Սիմոնյանի անվան հրաձգության ամենամյա հուշամրցաշարը, որին կմասնակցեն Յուրի և Զինաիդա Սիմոնյանների անվան հրաձգության մարզադպրոցի, Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Հրաձգության հանրապետական մարզադպրոցի, Գյումրու քաղաքապետարանի հրաձգության մարզադպրոցի, Բանակի կենտրոնական մարզական ակումբի և Վանաձոր քաղաքի թիմերը:
Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ավարտվում է սուսերամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունը: Տղաների պայքարում Հայաստանը ներկայացրին Մայքլ Հովհաննիսյանը (ճկասուսեր), Էդուարդ Օվիկյանը եւ Ռազմիկ Վարդանյանը (երկուսն էլ` խոցասուսեր):
Մարտի 22-25-ը Քաթարի մայրաքաղաք Դոհայում կայացավ մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունը: Օղակների վրա վարժությունում իրեն հավասարը չունեցավ Արթուր Թովմասյանը:
«Գրենկե Չեսս Կլասիկ» մրցաշարի 6-րդ տուրում Լևոն Արոնյանը հաղթանակ տոնեց Հոու Յիֆանի նկատմամբ:
Գերմանիայում ընթացող «Գրենկե Չեսս Կլասիկ» մրցաշարի 4-րդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով հաղթեց Մաթիաս Բլուբաումին:
Գերմանիայում ընթացող «Գրենկե Չեսս Կլասիկ» մրցաշարի 3-րդ տուրում Լևոն Արոնյանը հաղթեց Մաքսիմ Վաշիե-Լագրավին:
Գերմանիայում տեղի ունեցան «Գրենկե Չեսս Կլասիկ» մրցաշարի 2-րդ տուրի պարտիաները:
Գերմանիայի Կարլսրուե եւ Բադեն-Բադեն քաղաքներում ապրիլի 15-22-ը կընթանա GRENKE Chess Classic շախմատային միջազգային մրցաշարը (շրջանաձեւ մրցակարգ, 8 մասնակից):
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: