Հայերեն   English   Русский  
Այլ մարզաձևեր
Բեռլինում օգոստոսի 7-12-ը 50 երկրների 1500 աթլետների մասնակցությամբ կայանալու է մեծահասակների աթլետիկայի 2018 թվականի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցելու պատվին արժանացել են Հայաստանի առաջատար և ընթացիկ մրցաշրջանում վստահ ելույթներ ունեցող 23-ամյա կապանցի եռացատկորդ Լևոն Աղասյանն ու 22-ամյա գյումրեցի վազորդ Երվանդ Մկրտչյանը:
Հուլիսի 15-28-ը Պորտուգալիայում կայացան համաեվրոպական համալսարանական մարզական 4-րդ խաղերը, որոնց մասնակցեց 400 համալսարանների շուրջ 4000 ուսանող մարզիկ: Ուրախալի է, որ առաջին անգամ ստուգատեսին մասնակցեցին Հայաստանի բադմինթոնիստները: Մեր մարզիկները հանդես եկան թե՛ անհատական, թե՛ թիմային մրցումներում:
Հուլիսի 4-7-ը կայացավ լողափնյա վոլեյբոլի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցեցին 22 տղամարդկանց և 16 կանանց զույգեր: Առաջնությունից հետո թիմերին տրվեցին վարկանիշային միավորներ, ըստ որոնց՝ եկող տարի նրանք պայքարին կմասնակցեն առանց որակավորման փուլում հանդես գալու: «Անկախի» հետ զրույցում Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանն ամփոփում է առաջնության արդյունքները, խոսում մեր մարզիկների միջազգային ելույթների և առաջիկա մրցաշարերի ու աշխատանքների մասին:
Հայաստանի աթլետիկայի հավաքականի առաջատար մարզիկները` 19-ամյա կապանցի հեռացատկորդ Արամայիս Սարգսյանն ու 18-ամյա երևանցի վազորդուհի Գայանե Չիլոյանը հուլիսի 10-15-ը Տամպերեում կմասնակցեն մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությանը:
Հունիսի 23-ին Հունգարիայում կայացավ կիոկուշին կարատեի երիտասարդների աշխարհի առաջնությունը: Հայաստանը ստուգատեսին ներկայացավ 5 մարզիկով, որոնցից 4-ն աչքի ընկան փայլուն մրցելույթներով՝ զբաղեցնելով մրցանակային տեղեր:
Հունիսի 20-ին Երևանում առաջին անգամ անցկացվեց Հայաստանի ցատկացանցի բաց առաջնությունը, որին մասնակցեց շուրջ 90 մարզիկ-մարզուհի Հայաստանից, Վրաստանից և Ռուսաստանից:
Հունիսի 23-24-ը Ստամբուլում անցկացվեց Բալկանյան երկրների մինչև 20 տարեկանների աթլետների առաջնությունը: Իրենց ընդունակությունները դրսևորած 18 երկրների պատվիրակների թվում էին Հայաստանի 5 մարզիկները: Կանանց 400 մ վազքում հաղթող ճանաչվեց և առաջին տեղը գրավեց երևանցի Գայանե Չիլոյանը (55,56 վրկ.):
Հունիսի 11-15-ը Երևանի Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցում կայացավ սպորտային մարմնամարզության Հայաստանի մեծահասակների 2018 թվականի առաջնությունը: Ընդհանուր միավորներով տղամարդկանց բազմամարտում բացարձակ չեմպիոն դարձավ Արթուր Դավթյանը (84), որ 5 վարժություններում լավագույն արդյունքը ցույց տվեց: Աղջիկների մրցապայքարում ընդհանուր միավորների հաշվարկով առաջնության հաղթող դարձավ Աննա Գրիգորյանը (48,7):
Մայիսի 30-ից հունիսի 5-ը Ռուսաստանի Դաշնության Անապա քաղաքում կայացավ քիք-բոքսինգի WAKO-ի աշխարհի գավաթի խաղարկությունը: Ստուգատեսին մասնակցած 25 հայ մարզիկներից 14-ը դարձան մրցանակակիր՝ հայրենիք բերելով 2 ոսկե, 5 արծաթե և 7 բրոնզե մեդալ:
Մայիսի 20-27-ը Երևանի Դավիթ Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի լողավազանում անցկացվեց ջրագնդակի կրտսեր տարիքի պատանիների (2003 և փոքր) 2018 թվականի Հայաստանի առաջնությունը: Ստուգատեսին մասնակցեց 6 թիմ: Հանրապետության չեմպիոնի կոչումը նվաճեց Երևանի ORWP-ն:
ԵՐԵՎԱՆ – ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ Արիանա Կաոիլին ավարտել է 1900 կմ հեծանվային արշավն ու հասել Հայաստան։Հոկտեմբերի 17-ին նա մամուլի ասուլիս է հրավիրել «Հոդված 3» ակումբում.
Բաթումիում այսօր կավարտվի շախմատի համաշխարհային օլիմպիադան:
Բաթումիում ավարտին է մոտենում շախմատի համաշխարհային օլիմպիադան: Մեր պատվիրակները շարունակում են հաջող հանդես գալ:
Բաթումում շարունակվող շախմատի համաշխարհային 43-րդ օլիմպիադայում կայացան չորրորդ տուրի հանդիպումները:
Բաթումում ընթացող շախմատի համաշխարհային օլիմպիադայում շարունակում են վստահ մրցելույթներ ունենալ Հայաստանի պատվիրակները:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: