Հայերեն   English   Русский  
Այլ մարզաձևեր
Հոկտեմբերի 27-30-ը Կանադայի Միսիսոգա քաղաքում կայացավ գեղասահքի «Գրան պրի» մրցաշարի 2-րդ փուլը:
Լեհ թենիսիստ Ագնեշկա Ռադվանսկան դուրս է եկել Սինգապուրում ընթացող Ամփոփիչ մրցաշարի կանանց մենախաղի կիսաեզրափակիչ:
Ռուսաստանի Սուպերլիգայ 1-ի 5-րդ տուրում Երևանի «Ուրարտուն» հավասար խաղի արդյունքում պարտվեց մերձմոսկովյան «խիմկի» ակումբին 68 - 64 հաշվով:
Հոկտեմբերի 28-ին Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի (ՀՖԿՍՊԻ) մարզախաղերի դահլիճում տեղի ունեցավ 17-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերի ծրագրով բասկետբոլի տղաների առաջնության եզրափակիչ փուլը։
Ասում են՝ առողջ մարմնում առողջ հոգի: Առողջ քաղաքացի ունենալու պահանջը ժամանակի հրամայականն է: Անվիճելի է, որ ֆիզիկական կուլտուրան և սպորտն առողջ և կենսունակ հասարակություն ունենալու հիմնական գրավականներն են: Նոր կառավարության ձևավորումից հետո ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության առաջիկա քայլերն ուղղված են լինելու մասնավորապես ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և առողջ ապրելակերպի ամրապնդմանն ու տարածմանը:
Լիդա քաղաքի «Օլիմպիա» մարզահամալիրում ավարտվեց Բելառուսի և Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականների միջև ընկերական առաջին հանդիպումը: Բելառուսի հավաքականը հաղթեց 9:2 հաշվով: Մեր թիմի կազմում գոլերի հեղինակ դարձավ Անդրանիկ Կարապետյանը:
Հոկտեմբերի 25-ին և 26-ին ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի 2 ընկերական հանդիպում՝ Բելառուսում մրցելով այդ երկրի ազգային հավաքականի հետ:
Սեպտեմբերի 29-ինԼոս Անջելեսում մարմնամարզիկ Դավիթ Ֆահրադյանը հերթական ռեկորդը սահմանեց:Պտտաձողի վրա մեծ պտույտ հետ հակառակ բռնվածքով վարժությունը նա կատարեց 94 անգամ, 2 րոպե 13 վայրկյանում: Ռեկորդ սահմանելու համար 51 պտույտն էլ բավական էր: Բայց հայ մարմնամարզիկը գրեթե կրկնակի ավելացրեց պտույտների թիվը՝ ցուցադրելով իր բարձր կարգն ու անսպառ հնարավորությունները:
Հոկտեմբերի 12-15-ը Թբիլիսիում անցկացվեց մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի գլխավոր հովանավոր VTB բանկի գավաթի միջազգային անդրանիկ խաղարկությունը:
Փարիզի մերձակայքում գտնվող Սեն Կանտեն Ան Իվելին քաղաքի հեծանվահրապարակում հոկտեմբերի 19-ին մեկնարկում է Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, որին մասնակցում են 35 երկրների 280 հեծանվորդներ:
Շարժայում տեղի ունեցան ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարի երրորդ տուրի պարտիաները:
Շարժայում շարունակվում է ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարը: Երկրորդ տուրում Լևոն Արոնյանը հաշտություն կնքեց Մայքլ Ադամսի հետ:
Փետրվարի 18-ին Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքում կմեկնարկի ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարի առաջին փուլը:
Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը կմասնակցի Ստավանգերում կայանալիք Norway Chess մրցաշարին:
Բերտրան Ֆրեյսլեբենին քանդակել է շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար, գրոսմայստեր Լևոն Արոնյանի կիսանդրին:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: