Հայերեն   English   Русский  
ԱՎԵԼԻՆ
Պատկանում է թթազգիների ընտանիքին: Այս պահին հաշվվում է ֆիկուսի մոտ 1500 տեսակ: Տարբեր տեսակների հայրենիքը տարբեր վայրեր են: Հիմնականում տարածված է Աֆրիկայում, Ասիայում և Արևելյան Հնդկաստանում: Ֆիկուսները լինում են ծառերի և թփերի տեսքով:
Ամենատարածված սենյակային բույսերից է: Պատկանում է շուշանազգիների ընտանիքին: Հայրենիքը Հարավային Աֆրիկան է: Հանդիպում է ինչպես կիսափաթաթվող, այնպես էլ կախվող տեսակը:Ընտանիքը ներկայացված է 300 տեսակով:
Պատկանում է նվիկազգիների ընտանիքին: Ընտանիքում հաշվվում է մոտ 600 տեսակ: Սենյակային պայմաններում առավել տարածված է երկարացողուն տեսակները: Հայրենիքը Գվատեմալան է:
Պատկանում է բազմոտազգիների ընտանիքին: Ընտանիքն ընդգրկում է 3000-ից ավելի տեսակներ, որոնք մեծ մասամբ մշտադալար են: Բույսը լինում է խոտային կամ ծառանման տեսքով: Ծագումը հիմնականում արևադարձային է: Բնության մեջ հանդիպում են անտառային փափուկ, խոնավ հողերում, կիրճերում, արևադարձային անտառներում:
Օլեանդրը մշտադալար դեկորատիվ կիսաթուփ է, որը առատ ծաղկաբույլերով ծաղիկների շնորհիվ մեծ տարածում է գտել սենյակային ծաղկաբուծության մեջ: Ընտանիքը շատ աղքատ է. բաղկացած է 10 տեսակից:
Պատկանում է նվիկազգիների ընտանիքին: Հայրենիքը Արևելյան Հնդկաստանն է և արևադարձային Ամերիկան: Ամենատարածված և գեղեցիկ սենյակային բույսերից է: Ունի մոտավորապես 220 տեսակ: Մոնստերան մշտադալար բազմամյա լիանա է:
Պատկանում է շքանարգիզների ընտանիքին: Հաշվվում է մոտ 70 տեսակի սորտեր, որոնց հայրենիքը Կենտրոնական և Հարավային Ամերիկան են, ինչպես նաև Հարավային Աֆրիկան:
Բեգոնիան պատկանում է բեգոնիաների ընտանիքին: Հայրենիքը Արևադարձային Աֆրիկան է, Հարավային Ամերիկան, Արևելյան Հնդկաստանը և Ճավա կղզին:Բեգոնիան հայտնի է բազմաթիվ տեսակներով՝ դրանք մոտ 900 տեսակի են, բայց բաժանվում են երեք հիմնական խմբի՝ պալարավորների, մշտադալար թփանմանների և գեղազարդ տերևավորների:
Լեռնավարդը(նազվարդ) `հիասքանչ մանր տերևներով թփեր են; Ձմեռվա վերջում կամ գարնան սկզբին ծաղկելու ընթացքում Լեռվարդի կոկոնները ամբողջովին բացում են թերթիկները և ծածկում ամբողջ թուփը տարբեր երանգներով` կարմիր, վարդագույնի տարբեր երանգներ, նարնջագույն, մանուշակագույն և դեղին:
Կալան պատկանում է նվիկազգիների ընտանիքին(Araceae): Հայրենիքը Հարավային Աֆրիկան է: Բազմամյա, պալարավոր բույս է: Ծաղկակիր ցողունի երկարությունը կարող է հասնել մինչև 1 մ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: