Հայերեն   English   Русский  
ԱՎԵԼԻՆ
Ֆատսիա- Արալիա (Araliaceae) ընտանիքի գեղեցկագույն ներկայացուցիչն է : Նրա գլխավոր արժանիքը դեկորատիվ տերևներն են : Այս մշտադալար ծառի հայրենիքը Թայվանն ու Ճապոնիան են: Այնտեղ նա աճում է անտառներում գոյություն ունեցող ջրամբարների ափերին:
Մարանտաները բազմամյա բույսեր են ,երկար ուղիղ ցողուններով,կծիկաձև արմատներով: Տերևները ուղիղ նշտարաձև, երկարավուն էլիպսաձև, օվալաձև կլոր, կանաչ կամ գունավոր: Ծաղիկները սովորաբար սպիտակ են `հավաքված հասկանման բույլի մեջ:
Մինչ այժմ մի քանի կարծիք կա Քլորոֆիտումի ընտանեկան պատկանելիության վերաբերյալ, ոմանք նրան դասում են շուշանների ,իսկ մյուսները ծնեբեկի ընտանիքին: Հայրենիքը `Հարավային Ամերիկան է:
Խոլորձի`օրխիդեայի ծաղիկը նման է նրբաճաշակ արվեստի գործի: Նա այնքան գեղեցիկ է , որ մի քանի երկրներ այն դարձրել են ազգային սիմվոլներ,օրինակ` Վենեսուելան, Հոնկոնգը: Օրխիդեան տրոպիկական բույս է , այդբույսի տեսակներից մեծ մասը կարելի գտնել տրոպիկներում, որտեղ նրանք աճում են ծառերի ճյուղերի կամ ցողունի վրա: Մարդիկ միշտ հիանում են օրխիդեաներով , և հավաքածու են պահում:
Կիսաթփային բույս է ,ցողունը ճյուղավորված `փոքր կտրտված տերևներով: Քրիզանթեմը աստրաների ընտանիքից է և ունի ավելի քան 200 տեսակ: Քրիզանթեմը շատ է տարածված Ասիայի երկներում:Այս բույսի մասին առաջին հիշատակումները հանդիպում են դեկորատիվ այգեգործության մասին չինական և ճապոնական գրականության մեջ:
Պատկանում է տուղտազգիների ընտանիքին :Հայրենիքը հարավային Չինաստանն է և հյուսիսային Հնդկաստանը:Բաղրջուկների ցեղը շատ մեծ է `25տեսակից ավելի: Դրանք ցածր ծառեր են ,թփեր,խոտաբույսեր: Իրենց հայրենիքում օգտագործում են կահույք, նավակներ սարքելու, իսկ ցողուններից մանրաթել պատրաստելու համար:
Առավել տարածված է երկու ցեղ՝ Խորդենի (Pelargonium) ևԱրագլախոտ՝ երեմ(Журавельник, Geranium) :Պատկանում են խորդենազգիների ընտանիքին:Հայտնի է Խորդենու մոտ 400 տեսակ:
Մամիլարիաները ելունդավոր կակտուսներ են, որոնց ծաղիկներն աճում են խավապատ տերևանութներից: Ընտանիքը ներառում է 400 տեսակներ: Մամիլարիան փոքրիկ գնդաձե կակտուս է` ժամանակի ընթացքում փոքր-ինչ աճող ցողունով: Մանր մազանման փշիկներ ունի, սովորաբար, լուասավոր գույնի:
Պատկանում է կակտուսների ընտանիքին: Հայրենիքը Կենտրոնական Մեքսիկան է: Ընտանիքը ներկայացված է 91 տեսակով:
Պատկանում է շուշանազգիների ընտանիքին: Հայրենիքը Հյուիսային Ամերիկան է:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: