Հայերեն   English   Русский  
Անկախ կին
Անկրկնելի Ջենիֆեր Լոպեսը կրկին գերել է բոլորին` բրիտանական DARE magazine ամսագրի շապիկին հայտնվելով: 46-ամյա Լոպեսը կրկին ապացուցում է, որ հեշտությամբ կարող է մրցել անհամեմատ երիտասարդ գեղեցկուհիների հետ: Գրում է Starslife.ru.-ն:
Նկատե՞լ եք, որ այս ամառ բոլորի ուշադրության կենտրոնում են բաց ուսերով զգեստներն ու տոպերը: Թեթև, աչք շոյող այս հագուստը հայտնվում է շատ հայտնի ապրանքանիշների գարուն-ամառ հավաքածուներում:Այն անգամ թրենդ չենք կարող համարել, քանի որ դարձել է ամենօրյա զգեստապահարանի անբաժանելի մաս: Դրանք հարմար են աշխատանքի, խնջույքների, ծովափնյա հանգստի և անգամ կարմիր գորգի վրա երևալու համար:
Վերնաշապիկից անփութորեն դուրս ընկած կրծկալի ուսակալները, զուգագուլպան, մուգ երանգի հագուստը կարող են ստվեր գցել Ձեր ամառային կերպարի վրա:
Կնոջ էլեգանտությունը չնկատել հնարավոր չէ, քանի որ այն առկա է կնոջ քայլվածքի, կեցվածքի, ձայնի, ձեռքերի շարժումների, թեթևակի ժպիտի և առհասարակ փոքրագույն դետալների մեջ, որոնք ունակ են հմայել անցորդներին և ստիպել տղամարդկանց սիրահարվել: Էլեգանտության մասին բազմաթիվ հոդվածներ են գրվել, թրենինգներ անցկացվել, և ֆիլմեր նկարահանվել: Սակայն այն չի կարելի շրջանակի մեջ դնել, այլ միայն կարելի է այն զգալ և արտացոլել: Գրում է Adme.ru.-ն:
Ամերիկաբնակ հայազգի դիզայներ, բարերար և գործարար կին Քերոլին Ռաֆայելյանը ընդգրկվել է Forbes ամսագրի կազմած Միացյալ Նահանգների ամենահարուստ կանանց ցուցակում, որոնք ինքնուրույն են վաստակել իրենց կարողությունը: Գրում է Newsarmenia.am.-ը:
1. Տան ձևավորման հարցում կինը չպետք է դրսևորի չափից ավելի երևակայություն: Չափից ավելի լավը միշտ ավելի վատի է վերածվում: Դիզայներ Նիկոլ Ֆյուլլերը վառ երևակայություն ունեցող կանաց խորհուրդ է տալիս ամբողջ տունը չներկել վարդագույն, քանզի դա ամենևին սեքսուալ չէ:
Առօրյա կյանքում հաճախ կարելի է հանդիպել սովորական կանանց և աղջիկների, որոնք չափազանց նման են համաշխարահային ճանաչում վայելող դերասանուհիներին, երգչուհիներին, սուպերմոդելներին և այլն: Նման դեպքերում միտք է առաջանում, որ այդ կանանց կերպարը մի փոքր շտկելով՝ դիմահարդարում ավելացնելով, հագուստի դետալները փոխելով կարելի է գրեթե դիմանկարային նմանություն ստանալ:
Վերջին 17 տարիների ընթացքում ԱՄՆ-ում մի շարք փորձագետներ թռիչքների կառավարման համակարգերի կայունությունը բարելավելու նպատակով կիրառում են մաթեմատիկոս Նաիրա Հովակիմյանի հաշվարկները: «ECN Magazine» ամսագրի փոխանցմամբ՝ մարտ ամսին նրա ուսումնասիրող խմբի կառավարման մեթոդը բարեհաջող փորձարկվել է Կալիֆոռնիա նահանգի ավիաբազաներից մեկում: Գրում է News.am-ը:
«007. Սպեկտոր» ֆիլմում Ջեյմս Բոնդի ընկերուհուն մարմնավորած աշխարհահռչակ դերասանուհի Մոնիկա Բելուչիի մասնակցությամբ չափազանց հմայիչ կերպարներով գեղեցիկ ֆոտոշարք է իրականացվել ֆրանսիական Aestus ամսագրի համար: Գրում է Popcornnews.ru.-ն:
«Ադրբեջանցիներից ազատագրելու հող շատ ունենք, բայց նրանց տալու անգամ մի թիզ հող չունենք»,- ասում է պահեստազորի փոխգնդապետ Անահիտ Մարտիրոսյանը` հավելելով, որ դեռ մարշալների գյուղ Չարդախլուն պիտի ազատագրենք. չի կարելի հողը, որի վրայով մարշալներ են քայլել, թողնել ադրբեջանցիներին:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: