Հայերեն   English   Русский  
Անկախ կին
Ինչպես հայտնի է հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի համար այժմ բարդ ժամանակաշրջան է, ինչը պայմանավորված է նախորդ տարվա սեպտեմբերին Փարիզում տեղի ունեցած զինված կողոպուտից հետո առաջացած սթրեսով, ինչպես նաև ավելի ուշ ամուսնու` Քանյե Ուեսթի առողջական խնդիրներով, որ 2016թ. դեկտեմբերին հոսպիտալացվել էր նյարդային պոռթկման պատճառով: Գրում է Starslife.ru.-ն:
ԱՄՆ-ի Կոնգրեսում երկրի նախագահ Դոնալդ Թրամփի առաջին ելույթի ընթացքում առաջին տիկին Մելանիա Թրամփը չնայած այն հանգամանքին, որ բազմիցս քննադատության է ենթարկվել զգեստների ոչ համեստ ընտրության համար` 10 հազար դոլար արժողությամբ հագուստով է ներկայացել: Գրում է Spletnik.ru.-ն:
Հավանաբար չափազանց ուշադիր կանայք և աղջիկները նկատած կլինեն, որ վերջին շրջանում համաշխարհային աստղերի շրջանում 1-2 չափսի մեծ կոշիկ կրելու նոր միտում է տարածվել: Գրում է Adme.ru.-ն:
Իրանցի Մարիամ Միրզախանին դարձել է առաջին կինը, որն արժանացել է մաթեմատիկայի բնագավառում Ֆիլդսի մեդալի, որը հայտնի է «Մաթեմատիկայի նոբելյան մրցանակ» անունով: Վերջինս մաթեմատիկայի ասպարեզում ամենահեղինակավոր մրցանակն է:
Հայոց բանակի 25 տարիներն ու Արցախյան պատերազմը մեզ բազում հպարտանալու առիթներ են տվել: Բայց վերջերս ընթերցած բելառուս հեղինակ Սվետլանա Ալեքսիևիչի «Պատերազմը կնոջ դեմք չունի» խորագրով գիրքը, 2015-ին արժանացած գրականության Նոբելյան մրցանակի, մտորելու լուրջ առիթ տվեց` արդյոք մեր պատերազմը հերոսական ու հաղթական արարքների շա՞րք է միայն, ինչպես պատմում են տղամարդիկ, և արդյոք կա՞ տարբերություն տղամարդկանց և կանանց ներկայացրած ու ապրած պատերազմների միջև: Այս և այլ հարցերի շուրջ էլ որոշեցինք զրուցել Արցախյան ...
Փարիզի բարձր նորաձևության շաբաթվա շրջանակներում տեղի է ունեցել լիբանանցի աշխարհահռչակ դիզայներ Էլի Սաաբի գարուն-աշուն 2017 հավաքածուի շքեղ ցուցադրությունը: Գրում է Spletnik.ru.-ն:
Որոշ ժամանակ առաջ պլյուս չափի մոդել Էշլի Գրեմը ոչ ստանդարտ պարամետրերով մոդելների մարմնացում էր համարվում: Թեև նրան հաջողվեց նորաձևության աշխարհում իսկական հեղափոխություն կատարել, սակայն այժմ մոդելի երկրպագուներն ուղղակի ապշած են, քանի որ նա ինստագրամի իր էջում լուսանկարներ է հրապարակել և պարծեցել, որ իրեն հաջողվել է նիհարել: Գրում է Hochu.ua. -ն:
Միացյալ Նահանգների 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողության ընթացքում ներկաների և հեռուստադիտողների ուշադրությունը սևեռված էր ոչ միայն երկրի նոր առաջնորդի, այլ նաև նրա կնոջ վրա` Մելանիայի վրա: Գրում է Russian.rt.com-ը:
Կանացիությունը կարելի է կանանց կարևոր ներքին հատկանիշներից մեկը համարել: Սակայն արտաքին հատկանիշը պետք է համապատասխանի նաև ներքինին: Հենց այդ պատճառով կանացի և նրբագեղ տեսք ունենալը նույնքան կարևոր է, որքան և ինքներդ ձեզ իրական կին զգալը:
Սխալներ, որոնք խոչընդոտում են հիասքանչ տեսք ունենալ. Լուսանկարներ
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: