Հայերեն   English   Русский  
Անկախ կին
Ոճային հագուստն արդիական է անգամ ամենացուրտ ձմեռային օրերին, իսկ համաշխարհային ոճաբաններն ու դիզայներները ջանք չեն խնայում յուրաքանչյուր սեզոնի ներկայանալու թարմ, նորաոճ հագուստի, աքսեսուարների ու զարդերի հավաքածուներով:
Նոյեմբերի 28-ին «Անկախում» տեղեկություն հրապարակվեց մի երևելի հայուհու` Ռուբինա Արեշյան-Օհանջանյանի` բժիշկ, քաղաքական գործիչ, անկախ Հայաստանի Հանրապետության երրորդ վարչապետ Համո Օհանջանյանի կնոջ մասին, որը քաղված էր Ռուբեն Շուխյանի ֆեյսբուքյան էջից : Սա առիթ էր, որ հիշեինք Ախալքալաքի նշանավոր Օհանջանյան ընտանիքի ևս մի խիզախ կնոջ` Համո Օհանջանյանի քրոջ` Սաթենիկ Օհանջանյանի մասին:
Scottish Widows ընկերության կողմից իրականացված հարցման արդյունքում Երկաթե Տիկին Մարգարեթ Թետչերը ճանաչվել է վերջին 200 տարվա ամենաազդեցիկ կինը` շրջանցելով ֆիզիկոս Մարի Կյուրիին և Անգլիայի թագուհի Էլիզաբեթ II-ին: Հարցմանը մասնակցել է շուրջ 2000 մարդ, որոնց ներկայացվել են տարբեր ոլորտներում մեծ ներդրում ունեցած կին գործիչների անուններ: Ընդգրկված ոլորտներց են քաղաքականությունը, բիզնեսը, գիտությունը և հասարակական գործունեությունը:Ըստ հարցվածների ամենաազդեցիկ կանանց տասնյակը հետևյալն է` 1.Մարգարեթ Թետչեր2.Մարի ...
Գաղտնիք չէ, որ Կիլիկիայի հայկական թագավորությունը կարևոր նշանակություն ունեցավ խաչակրաց արշավանքների համար: Խաչակիրները գուցե ավելի մեծ ընդունելություն էին գտնում Հայաստանում, քան որևէ այլ տեղ:
Թուրքական բռնակալության դեմ հայերի ազատագրական պայքարը բազում հերոսական էջեր ունի: Բայց կա մի դրվագ, որը թերևս քիչ է հայտնի լայն հասարակությանը: 20-րդ դարասկզբի հայ հայրենասիրական երիտասարդության կուռքն էր հանդիսանում Ռուբինա Արեշյան-Օհանջանյանը (1881, Թիֆլիս - 1971, Կանադա), որը տակավին 24 տարեկան` 1905 թվականին նախապատրաստել և իրականացրել է սուլթան Աբդուլ Համիդի վրա մահափորձը, ֆեյսբուքյան իր էջում պատմում է օգտատեր Ռուբեն Շուխյանը:
Բրիտանացի գիտնականների կողմից անցկացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ լեսբուհիներին որպես կանոն գրգռում են բացառապես միայն կանայք, իսկ հետերոսեքսուալ կանանց կարող են գրավել ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք: Գրում է Bbc.com-ը:
Միայն 2010-2015 թթ. ընթացքում ընտանեկան բռնության զոհ է դարձել 30 կին: Չնայած այս վիճակագրությանը, Հայաստանում համապատասխան օրենք չկա:
Մեզանում ընդունված է խոսել տղամարդու դավաճանության, դրա պատճառների մասին: АиФ.ru–ն անդրադարձել է նաև այն դեպքերին, երբ դավաճանողը կինն է:Ընդունված է նաև համարել, թե տղամարդիկ ավելի շատ են դավաճանում, քան կանայք: Ճի՞շտ է արդյոք այդ պնդումը: Պարզաբանում է հոգեբան Ելենա Ցեդովան:
Թեև լեգենդար իտալացի դերասնուհի Սոֆի Լորենն արդեն 81 տարեկան է, սակայն նա դեռևս հիասքանչ տեսք ունի և շարունակում է նկարահանվել: Դերասանուհին հազվադեպ իր ներկայությամբ պատվում է Կաննի կինոփառատոնը կամ Օսկար մրցանակաբաշխությանը հետևող Vanity Fair հավաքույթը: Եվ ամենուրեք թեև ծերացած, սակայն միևնույն ժամանակ ծաղկուն վիճակում գտնվող լեգենդար իտալուհուն ոստնկայս են ողջունում: Իտալիայի ամենահիասքանչ կինը համաշխարհային կինոմատոգրաֆի կենդանի լեգենդ կոչումը կրում է ոչ թե կյանքով լի իր հայրենիքում, այլ ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: