Հայերեն   English   Русский  
Բույսեր
Պատկանում է թանձրատերևազգիների( Crassullaceae) ընտանիքին: Հայրենիքը Հարավային Աֆրիկան է: Ունի շատ տեսակներ, որոնց թե ցողունը և թե տերևները հաստ են, մսոտ, ծաղկաբույլերը հուրանավոր կամ կիսահովանոցաձև, ծաղիկները` փոքր, սպիտակ կամ վարդագույն: Բազմանում են սերմերով, կտրոններով և տերևներով:
Պատկանում է շուշանազգիների ընտանիքին: Հայրենիքը հարավային Աֆրիկան է,Բարեհուսո հրվանդան.բազմամյա խոտաբույս է, տերևները ժապավենաձև են, գոգավոր, աճում են բույսի արմատավզիկի մոտից:
Դպրոցական կենսաբանության դասընթացից շատերը կհիշեն` ինչ է ֆոտոսինթեզը: Երբ արևը լուսավորում է, բույսը սինթեզում է օրգանական նյութերը (օսլան և շաքարը) ածխաթթու գազից և ջրից: Բայց երբ գալիս է գիշերը, բույսերի համար դժվարություններ են ստեղծվում, քանի որ պարզ նյութերի փոխակերպումը օրգանականի և հետագա սնուցումը խանգարվում է: Բույսերը ստիպված են լինում հույսը դնել իրենց պահեստային միջոցների վրա:
Վերբենյանների ընտանիքից է: Հայրենիքը` Ասիա և Աֆրիկա: Աշխարհում այս գեղեցիկ բույսի ավելի քան երեք հարյուր տեսակ կա: Դրանց առանձնահատկություններն են տարբեր ձևերի տերևները և ծաղիկների գույները:
Պատկանում է կակաչազգիների(Papaveraceae) ընտանիքին: Տարբեր տեսակի կակաչների հայրենիքը տարբեր է.ինչպես օրինակ`արևելակակաչինը(P.orientals L.)Հայաստանն է, սիբիրականինը (P. alpinum var.nudicaule)Սիբիրն է, քնաբեր(P.somniferum hybribum) կակաչինը Իրանն է, դաշտային կակաչինը (P.Rhoeas L.)Եվրոպան և Միջին Ասիան է:
Պատկանում է ձիթենազգիների/Oleaceae/ ընտանիքին: Ծաղիկները բուրավետ են,մանր,խողովակաձև,հասարակ կամ լիաթերթ,հավաքված ողկուզաձև ծաղկաբույլերում,սպիտակ, բաց մանուշակագույն,կարմրավուն:
Անսովոր սիմբիոզի բնագավառը բույսերի և հողի սունկերի միջև, որոնք ապրում են շատ բույսերի արմատներում, վեր են հանել բրիտանացի փորձագետները: Պարզվում է, որ միմյանց հետ ազգակցական կապեր չունեցեղ բույսերը վնասատուների վտանգի մասին տեղեկատվություն են ստանում սնկերի միջոցով:
Պատկանում է Բարդածաղիկավորների ընտանիքին: Վայրի վիճակում հանդիպում է Կովկասում,Իրանում և Միջին Ասիայում: Երիցուկը բազմամյա, նրբագեղ բույս է, որի բարձրությունը հասնում է 40-80սմ -ի:
Նկարագրությունը.Տատրակը աստղածաղկավորների կամ բարդածաղկավորների ընտանիքին պատկանող բազմամյա խոտաբույս է, պատված է թեփուկավոր մանր տերևներով, ունի 10-25 սմ սողացող, հաստ կոճղարմատ:
Պատկանում է ձիթենազգիների(Oleaceae) ընտանիքին: Մեծ մասամբ փաթաթվող և մագլցող բույսեր են: Բնության մեջ տարածված այս ցեղի բազմաթիվ ներկայացուցիչներից սենյակային պայմաններում հանդիպում են խոշորածաղիկ հասմիկը( J.grandiflorum L.) և արաբական հասմիկը: Առաջին տեսակը մշտադալար է, սպիտակ, աստղաձև ծաղիկներով:
Այս բույսերից հարկավոր է անհապաղ ազատվելՍենյակային բույսերը մաքրում են օդը, հաճելի են աչքի համար և լրացնում են բնակարանների ազատ անկյունները: Սակայն դուք կապշեք` տեղեկանալով, որ այդ բույսերից ամենատարածվածներն անգամ կարող են թունավոր լինել: Գրում է Lifter.com.ua-ն:
Գլորիոզան կարելի է հիասքանչ և շքեղ սենյակային բույս անվանել, որի ծաղիկներն ուղղակի հիացնում և գերում են: Գլորիոզայի անվանումը լատինական ծագում ունի և թարգմանաբար նշանակում է փառք կամ փառավոր այսինքն՝ "փառքի ծաղիկ":
Սա պատկանում է սուկուլենտ բույսերի ընտանիքին և ունի 2000-ից ավելի տարատեսակ: Շատ տեսակներ աչքի են ընկնում իրենց մեծությամբ և այդ պատճառով նրանց հնարավոր չէ տանը բազմացնել: Տանը աճեցվող մոլոչայը կամ էուֆորբիան (euphorbia) սիրված բույս է, քանի որ երկարակյաց է, օրիգինալ տեսք ունի և պահանջկոտ չէ: Կտրվելիս նրանց ցողունից դուրս եկած կաթնահյութը թունավոր է:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: