Հայերեն   English   Русский  
Բույսեր
Գիհի սովորականՊատկանում է նոճազգիների ընտանիքին: Հայրենիքը հյուսիսային և միջին Եվրոպան է: Բարձրությունը հասնում է մինչև 12մ, ծառանման կամ բարձր թփանման է : Ծառանմանի պսակը խիտ է , կոնաձև, իսկ թփանմանինը `ձվաձև: ասեղնատերըները փայլուն են , կանաչ: Կոները մանր են , մոտավորապես գնդաձև, կապտավուն: Չորադիմացկուն է և ցրտադիմացկուն, հողի նկատմամբ պահանջկոտ չէ, սակայն լավ է աճում ավազակրային, պարարտ հողերում: Ամռանը պետք է առատ ջրել, ծխադիմացկուն և գազադիմացկուն է: Այս գիհին ունի մի շարք ձևեր`բրգաձև, խոնարհվող, ...
Թթվառվույտը(Oxális) բազմամյա բույս է,պատկանում է թթվառվույտների ընտանիքին (Oxalidaceae).Ժողովրդական անվանումը `”ճագարի կաղամբ” կամ “կկվի երեքնուկ”
Էչևերիան սուկուլենտ բույս է, հաստլիկների (Crassulaceae) ընտանիքից: Տարածված է Մեքսիկայում, ԱՄՆ-ում (Տեխասից Կալիֆորնիա), Պերուում
Շեֆլերան ամենատարածված դեկորատիվ բույսերից է , և դա հասկանալի է, քանի որ նա շատ առավելություններ ունի: Առաջին հերթին շատ գեղեցիկ է իր յուրօինակ ձևավոր տերևներով, որոնք բացված հովանոցի նման են և ընդգծում են նրա բարեմասնությունը:
Յակոբինիան (Յուստիցիա) բազմամյա, մշտադալար բույս է և պատկանում է ականտյա ընտանիքին: Բնության մեջ այն աճում է Հարավային Ամերիկայում` Մեքսիկայում , Բոլիվիայում, Բրազիլիայում և հասնում է մինչև 2 մետր բարձրության: Յակոբինիան ունի ուղիղ ցողուններ, որոնց գագաթին ձևավորվում են յուրօրինակ խիտ հասկեր վարդագույն, կարմիր կամ դեղին ծաղիկներով:
Յատրոֆան (Jatropha) Մոլոչայի (Euphorbiaceae) ընտանիքից է, դրանք ծառեր են, թփեր և բազմամյա բույսեր, որոնք պարունակում են կաթնանման հյութ: Այն տարածված է Ամերիկայի և Աֆրիկայի արևադարձային գոտիներում: Jatropha անվանումն առաջացել է հունական Jatrys — բժիշկ և tropha — կերակուր բառերից:
Կոլեուսին կարելի է իդիալական բույս համարել, նրա մեջ միահյուսվում են փայլուն գեղեցկությունը, տոկունությունը և ոչ պահանջկոտ լինելը, նաև հնարավորությունը աճեցնել ինչպես բնակարաններում , այնպես էլ բաց երկնքի տակ:
Էկզոտիկ Էխմեան ռազմիկի է նման, որը լավ պատրաստվել է ճակատամարտի. աճում է ձագարանման խոռոչից` դեպի ներքև թեքված լայն ասեղապատ տերևներով: Նույնիսկ ծաղիկներն են պաշտպանված սրածայր ծաղկեպատով:
Ալպյան մանուշակի`այդ հիասքանչ ծաղկող բույսի ժողովրդականությունը տարեցտարի աճում է: Տնային պայմաններում աճեցնում են երկու տեսակ` պարսկական ալպիական մանուշակ և եվրոպական : Երկու տեսակն էլ գրավիչ են իրենց հիանալի յուրօրինակ ծաղիկներով:
Հայրենիքը Ամերիկայի արևադարձային շրջաններն է: Սա մշտադալար բազմամյա թուփ է: Տարածված է միայն մի տեսակը:
Այս բույսերից հարկավոր է անհապաղ ազատվելՍենյակային բույսերը մաքրում են օդը, հաճելի են աչքի համար և լրացնում են բնակարանների ազատ անկյունները: Սակայն դուք կապշեք` տեղեկանալով, որ այդ բույսերից ամենատարածվածներն անգամ կարող են թունավոր լինել: Գրում է Lifter.com.ua-ն:
Գլորիոզան կարելի է հիասքանչ և շքեղ սենյակային բույս անվանել, որի ծաղիկներն ուղղակի հիացնում և գերում են: Գլորիոզայի անվանումը լատինական ծագում ունի և թարգմանաբար նշանակում է փառք կամ փառավոր այսինքն՝ "փառքի ծաղիկ":
Սա պատկանում է սուկուլենտ բույսերի ընտանիքին և ունի 2000-ից ավելի տարատեսակ: Շատ տեսակներ աչքի են ընկնում իրենց մեծությամբ և այդ պատճառով նրանց հնարավոր չէ տանը բազմացնել: Տանը աճեցվող մոլոչայը կամ էուֆորբիան (euphorbia) սիրված բույս է, քանի որ երկարակյաց է, օրիգինալ տեսք ունի և պահանջկոտ չէ: Կտրվելիս նրանց ցողունից դուրս եկած կաթնահյութը թունավոր է:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: