Հայերեն   English   Русский  
Պաշտոնական
Կառավարության ղեկավարը հանձնարարել է պետական բոլոր գերատեսչությունների ղեկավարներին՝ իրականացնել իրենց ոլորտների ներդրումային ծրագրերի գույքագրում և ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել այն ծրագրերի ցանկը, որոնցում կանխատեսվում է 2017 թ. ընթացքում ներդրումների իրականացում՝ հստակ նշելով կանխատեսվող ներդրումների ծավալները: «Հաջորդ շաբաթ բոլոր գերատեսչությունները, կոմիտեները հանրությանը պետք է հաշվետվություն տան՝ 2017 թ. իրենց ոլորտում ինչ ներդրումներ են ակնկալվում, ներդրումների աղբյուրը կարող է ...
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել: 2016 թ. սեպտեմբերի 15-ին ՀՀ կառավարության նիստի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ ԿԱ ՊԵԿ-ին հանձնարարել էր հարկային ստուգումներ իրականացնել բացառապես ռիսկային համարվող տնտեսվարող սուբյեկտների մոտ, իսկ փոքր և միջին ձեռնարկություններին անդրադառնալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Հարցի առնչությամբ Կարեն Կարապետյանը, ...
Իսրայելի Պետության Կնեսետի հրավերով հունվարի 18-ին տեղի է ունեցել ՀՀ խորհրդարանական ընդլայնված պատվիրակության այցը Կնեսետ` ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ղեկավար Արտակ Զաքարյանի գլխավորությամբ:
Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ: Կառավարության ղեկավարը նախ ծանոթացել է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական (Մ- 6) ավտոճանապարհի վերակառուցման առաջին փուլի՝ 38,5 կմ երկարությամբ հատվածի աշխատանքների ընթացքին, որոնք սկսվել են 2016 թվականի սեպտեմբերից: Զեկուցվել է, որ աշխատանքներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի և ամբողջությամբ կավարտվեն 2018 թ. մարտին: Ակնկալվում է՝ արդեն ընթացիկ տարվա աշնանն ավարտել ասֆալտապատման աշխատանքերը: Արդեն իսկ հայտարարվել ...
Հունվարի 19-ին և 20-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կգտնվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հունվարի 18-ին ընդունել է Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկիին:
Հունվարի 18-ին Երևանում կայացավ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև հարաբերությունների նոր իրավական հիմք ձևավորելու շուրջ բանակցությունների ութերորդ փուլը։ Հայկական կողմից բանակցային թիմը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, իսկ եվրոպական կողմից՝ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան Գործընկերության, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Լյուկ Դեվինը:
Հունվարի 16-ին համատեղության կարգով Պորտուգալիայում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը (նստավայրը՝ Վատիկան) իր հավատարմագրերն է հանձնել Պորտուգալիայի Հանրապետության նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոուզային:
Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 19-ին ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու մասին:Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ համաձայն հրամանագրի, հիմք ընդունելով Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի նախաձեռնությանը ԼՂՀ Ազգային ժողովի կողմից տրված համաձայնությունը, Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվեն նշանակվել ...
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը նշանակվել է ՀՀ Նախագահի խորհրդական։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: