Հայերեն   English   Русский  
Պաշտոնական
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 28-ին ընդունել է «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի անդամներ, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Էրվան Բինեին եւ Ժակ Ռեմիլեին:
Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարների հաստատած երկկողմ համագործակցության 2016 թ. ծրագրի համաձայն նոյեմբերի 28-ին երկօրյա այցով Հայաստան է ժամանել Բելառուսի Զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ, գեներալ-մայոր Գենադի Կազլովսկու գլխավորած պատվիրակությունը՝ զինված ուժերում զորքերի և մարտական միջոցների ավտոմատ կառավարման ու օպերատիվ պատրաստության կազմակերպման հարցերով աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով:
2016 թվականի նոյեմբերի 14-28-ը՝ երկու շաբաթվա ընթացքում ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեն 41 քաղաքացու ընդունելություն է կատարել, այդ թվում՝
Նոյեմբերի 24-ին ԳԴՀ Բավարիա երկրամասում գտնվող Վայհենշտեֆան-Թրիսդորֆի համալսարանում տեղի ունեցավ Գերմանիայի կրթության որակի վերահսկման և հավատարմագրման իստիտուտի փորձագիտական խմբի կողմից (ACQUIN) օտարերկրյա մի քանի համալսարանների, այդ թվում նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի՝ «Ագրարային մենեջմենթ» մագիստրոսական ծրագրի պաշտոնական հավատարմագրման արարողությունը:
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրել է 2016թ. տարեկան սպասողական և մակրոտնտեսական ցուցանիշները, պետական բյուջեի հոսքերը, այդ թվում՝ բյուջետային մուտքերի և ծախսերի սպասողական ցուցանիշները, ծրագրված ցուցանիշներից շեղումները, դրանց բացատրությունները: Ֆինանսների նախարարը ներկայացրել է նաև 2017թ. պետական բյուջեի ծրագրի նախագիծն այս փուլում, ռիսկերը, դրանց կառավարման հնարավոր սցենարները, ինչպես նաև տեղեկատվություն է ներկայացրել 2017թ. պետական բյուջեի ծրագրի նախագծի ԱԺ քննարկումների արդյունքում ...
Անտանանարիվուում ընթացող Ֆրանկոֆոնիայի XVI-րդ գագաթաժողովը միաձայն որոշում ընդունեց 2018թ. Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII-րդ գագաթաժողովն անցկացնել Հայաստանում:Որոշման կայացմանը հաջորդեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը, որի ընթացքում նա, դիմելով ֆրանկոֆոն երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարներին, ընթերցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհակալական ուղերձը.
Մադագասկարի Հանրապետության հարգելի պարոն Նախագահ,Տիկնայք և պարոնայք պետությունների և կառավարությունների ղեկավարներ,Տիկնայք և պարոնայք պատվիրակությունների ղեկավարներ,Տիկին գլխավոր քարտուղար,
Նոյեմբերի 26-ին Մադագասկարի մայրաքաղաքում ընթացող ՖՄԿ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Նիգերի արտաքին գործերի, համագործակցության, աֆրիկյան ինտեգրման և արտասահմանի նիգերցիների հարցերով նախարար Իբրահիմ Յակուբայի հետ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Կուբայի պետական խորհրդի նախագահ, Նախարարների խորհրդի նախագահ Ռաուլ Կաստրո Ռուսին՝ եղբոր՝ Ֆիդել Կաստրո Ռուսի մահվան կապակցությամբ, ցավակցություն ու զորակցություն հայտնել նրան և Կուբայի բարեկամ ժողովրդին:
Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է ՀՀԿ 16-րդ համագումարին, որտեղ հանդես է եկել հաշվետու զեկույցով:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: