Հայերեն   English   Русский  
Պաշտոնական
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Լոքյանին: Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև փոխգործակցությունը հնարավորություն կտա լուծել մեր երկրի առջև ծառացած խնդիրները: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում Արմեն Երիցյանի արդյունավետ աշխատանքը, շնորհավորել նրան՝ Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում աշխատանքը շարունակելու ...
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյանին:Կառավարության ղեկավարը նշել է, որ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև ստորագրված քաղաքական համագործակցության համաձայնագիրը մեծ հնարավորություն է, որպեսզի համատեղ կարողանան լուծում տալ մեր երկրի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերներին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմին է ներկայացրել ԿԳ նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանին: Վարչապետը նշել է, որ ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցության շրջանակում կառավարության երեք պորտֆել փոխանցվել է դաշնակցությանը, այդ թվում՝ ԿԳ նախարարի պորտֆելը: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել Արմեն Աշոտյանի գործունեությունը ԿԳ նախարարի պաշտոնում և շնորհակալություն հայտնել նրան համատեղ աշխատանքի համար: Վարչապետը տեղեկացրել է, որ Արմեն Աշոտյանը մինչ առաջիկա խորհրդարանական ...
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.Դավիթ ԼՈՔՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին` Հայաստանում վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրի և նոր աղբավայրի կառուցման ընթացքի հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչների, ինչպես նաև ծրագրի իրականացման խմբի անդամների և խորհրդատու «Ծրագրերի զարգացման, կառավարման և ֆինանսավորման միջազգային խմբի» ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությու ...
Փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ, շրջել է ձեռնարկության տարածքում և ծանոթացել այստեղ կատարված շինարարական աշխատանքներին:
Փետրվարի 18-ին Թուրքմենստանում ՀՀ դեսպանությունը մասնակցություն ունեցավ Թուրքմենստանի դիվանագիտական աշխատակցի օրվան նվիրված տոնական միջոցառումներին:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: