Հայերեն   English   Русский  
Պաշտոնական
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության (ՀԻԵԿ) տնօրենների խորհրդի նախագահ, պրոֆեսոր Սպիրիդոն Ֆլոգաիտիսին, ով Երևան է ժամանել՝ մասնակցելու կազմակերպության երևանյան մասնաճյուղի պաշտոնական բացման արարողությանը: Այն տարածաշրջանում առաջին և միակ մասնաճյուղն է:
Դեկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին: Հանդիպման ընթացքում ամփոփվել են 2014 թվականի ընթացքում պաշտպանական բնագավառում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցության արդյունքները և գնահատվել ձեռքբերումները: Երկուստեք կարևորվել է համագործակցության զարգացման նշանակությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել պահպանել պաշտպանական բնագավառում հայ-ամերիկյան համագործակցության զարգացման դինամիկան:
Ֆինանսական շուկայի ներկա զարգացումները հիմնականում պայմանավորված են գլոբալ եւ տարածաշրջանային զարգացումներով, որոնք զերծ չեն ակնհայտ սպեկուլյատիվ տարրերից: Այս մասին նշված է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունում:
Դեկտեմբերի 12-14-ը Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը աշխատանքային այց կատարեց Լեհաստանի Մալոպոլսկի մարզ և Կրակով քաղաք:Դեկտեմբերի 12-ին դեսպան Ղազարյանին ընդունեց Լեհաստանի Մալոպոլսկի մարզի նահանգապետ Եժի Միլլերի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-լեհական բարեկամական հարաբերություններին առնչվող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ եղավ Լեհաստանի Մալոպոլսկի մարզի և Հայաստանի մարզերից մեկի միջև համագործակցության հնարավորություններին, ինչպես նաև զբոսաշրջության, փոքր և միջին ձեռներեցության, կրթության ...
Դեկտեմբերի 16-ին Վիետնամի Հո Չի Մին քաղաքի ժողովրդական կոմիտեի քարտուղար (քաղաքապետ) Լե Հոանգ Քուանն ընդունեց Վիետնամում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանին:Ընդգծելով Հայաստանի և Վիետնամի միջև հաստատված ջերմ և բարեկամական հարաբերությունները` կողմերը քննարկեցին երկու երկրների միջև ապակենտրոնացված համագործակցության հեռանկարները, մասնավորապես՝ Երևանի ու ՀՀ այլ քաղաքների և Վիետնամի ամենախոշոր քաղաք և տնտեսական կենտրոն համարվող Հո Չի Մինի միջև համագործակցության հնարավորությունները առևտրատնտեսական, ներդրումային, ...
ՀՀ բնապահպանության նախարարության՝ 09-12.12.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.2մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 18 որոշում և հաշվարկվել է 61.7հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ուղեկցությամբ, դեկտեմբերի 16-ին այցելել է բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետեր:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Օրիենտալ Պատռոն» ֆինանսական խմբի տնօրեն Ժանգ Ջինգին, «Ֆորչն Օիլ» ընկերության գործադիր տնօրեն Տիան Ջունին և «Ֆորչն Ռիզորսիս» ընկերության ներկայացուցիչ Մոնիկա Լինին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ինչպես խոստացել էր ևս մեկ անգամ ընդունել է Երևանի «Նաիրիտ» գործարանի մի խումբ աշխատակիցների: Հանդիպմանը քննարկվել են գործարանի հետագա գործարկման հնարավորությունները և այդ ուղղությամբ հնարավոր քայլերը:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 5-ի եզրակացությունները` ո ր ո շ ու մ ե մ.
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: