Հայերեն   English   Русский  
Պաշտոնական
Հունվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնակցել է 2015 թվականի ուսումնական տարվա ընթացքում հինգերորդ բանակային զորամիավորման աշխատանքների արդյունքների ամփոփմանը նվիրված ռազմական խորհրդի նիստին, որի ընթացքում հաշվետու զեկույցներով հանդես են եկել զորամիավորման հրամանատարի տեղակալները:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին:
Տիգրան Սարգսյանն ազատվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Հունվարի 11-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանն ընտրվեց կազմակերպության Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) և Ծրագրերի իրականացման գրասենյակի (ՄԱԾԻԳ) Գործադիր խորհրդի նախագահ` մեկ տարի ժամկետով:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հրավիրել էր աշխատանքային խորհրդակցություն` 2016 թվականին նախարարության առջև դրված գերակա խնդիրները և առաջնահերթ ծրագրերը քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցում էին նախարարի տեղակալները, նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, ինչպես նաև նախարարության ենթակայության մարմինների և կազմակերպությունների ղեկավարները:«Մենք նախորդ տարին ամփոփեցինք բավականին լավ ցուցանիշներով, 11 ամսվա արդյունքներով ունենք 11,6 տոկոս աճ գյուղատնտեսության ...
ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունվարի 10-16-ն աշխատանքային այցով մեկնել է Բալթյան երկրներ:
Հունվարի 8-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվեց ՊՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվեցին 2015 թվականին կատարված աշխատանքները և նախանշվեցին 2016թ. անելիքները:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցված պատարագին:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: