Հայերեն   English   Русский  
Պաշտոնական
Հոկտեմբերի 25-ին Մարսելի Պահապան Աստվածամոր տաճարում Ֆրանսիայի հայ կաթողիկե եկեղեցու նախաձեռնությամբ, ֆրանսահայ կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ Հովհաննես եպիսկոպոս Թեյրուզյանի նախագահությամբ մատուցեց պատարագ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն՝ մասնակցելու Վեսթմինսթրյան աբբայությունում հոկտեմբերի 28-ին կայանալիք 1915թ. Հայոց ցեղասպանության նոր սրբադասված նահատակների հիշատակին նվիրված ոգեկոչման արարողությանը: Լոնդոնի եպիսկոպոս Ռիչարդ Չարթրեսի հետ արարողությունը կհանդիսապետի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կառավարության ընդունելությունների տանը հանդիպում է ունեցել Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահ Ադոլֆ Բիրկհոֆերի հետ, ով Հայաստան է ժամանել ՀՀ Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի (ԱԷԱԽ) հերթական՝ 14-րդ նիստին մասնակցելու նպատակով:Հանրապետության Նախագահը և Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահն անդրադարձել են ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ իրականացված ծրագրային աշխատանքներին, ատոմային ...
Հանդիպմանը շարունակվեցին քննարկումները ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու շուրջ։
Հոկտեմբերի 24-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Վիետնամի արդարադատության նախարար Հա Հունգ Կուոնին, ով Երևան է ժամանել մասնակցելու ՄԳԻՄՈ-ի շրջանավարտների երրորդ միջազգային ֆորումին։
Հոկտեմբերի 22-ին Օքսֆորդի համալսարանի Բոդլիան գրադարանում բացվեց «Հայաստան. հարատևող մշակույթի գանձերը» խորագրով բացառիկ ցուցահանդես` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Միջոցառումը կազմակերպվել է բրիտանահայ բարերար Րաֆֆի Մանուկյանի նախաձեռնությամբ ու հովանավորությամբ` Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի և Գյուլբենկյան հիմնադրամի աջակցությամբ:
Հոկտեմբերի 22-ին Սյունիքի մարզի Սրաշեն համայնքում կայացավ նախկինում ականապատ, իսկ այժմ`33.000 քառ.մ. անվտանգ տարածքների հանձնման արարողությունը տեղական ինքնակառավարման մարմիններին:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի, սպասվող հանրաքվեի, ինչպես նաեւ հանրաքվեի արդյունքում Սահմանադրության փոփոխությունների հաստատումից հետո սպասվող օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությանը վերաբերող հարցեր է քննարկել «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջանի Բուկիկիոյի հետ:
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում ներկա են գտնվել հոկտեմբերի 24-26-ը անցկացվող «Երևան շոու-2015» ոսկերչական միջազգային ցուցահանդեսի բացմանը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: