Հայերեն   English   Русский  
Պաշտոնական
Այսօր աշխատանքային այցով Գյումրիում էր վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
ԱՄՆ աշխատանքային այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանը պաշտոնական հանդիպումներ է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տարբեր ոլորտների համար պատասխանատու փոխտեղակալներ Ջերեմի Բրեների, Ռոբ Բերշինսկիի, Ջոն Հեֆերնի, Թոդ Չափմանի, ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի տարածաշրջանային հարցերի տնօրեններ Սելեստ Վոլանդերի և Վիկտորիա Թեյլորի, ինչպես նաև ԱՄՆ հայ համայնքի լոբբիստական կազմակերպությունների ղեկավար ներկայացուցիչների հետ:
Ընթացիկ տարում Հայաստանից ընդհանուր առմամբ արդեն արտահանվել է 47854 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 27 623 տոննայի դիմաց: Այդ թվում` հուլիսի 27-ի դրությամբ արտահանվել է 20 000 տոննա ծիրան` նախորդ ամբողջ տարվա 1791 տոննայի դիմաց և 2038 տոննա կեռաս` նախորդ ամբողջ տարվա 370 տոննայի դիմաց:
Հանգստյան օրերին ադրբեջանական բանակի ստորաբաժանումները շարունակել են ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով:
ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հուլիսի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 900 անգամ։
Հուլիսի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԵՄ գրասենյակի ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն հուլիսի 25-ին ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող ՌԴ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, Գլխավոր հետախուզական վարչության պետ, գեներալ-գնդապետ Իգոր Սերգունի գլխավորած պատվիրակությանը:
Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է արձակուրդ
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: