Հայերեն   English   Русский  
Պաշտոնական
Սեպտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Ղազախստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Կանատ Հասենովին` Հայաստանում Ղազախստանի նորանշանակ ռազմական կցորդի հավատարմագրման կապակցությամբ:
***Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանումՀարգելի նախագահ Լիկետոֆտ,Շնորհավորում եմ Ձեզ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանի նախագահի պատվավոր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր ղեկավարությամբ հոբելյանական այս նստաշրջանը կարդարացնի բոլորիս ակնկալիքները:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Նյու Յորքում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման դեպարտամենտի ղեկավար Ժենէվև Մայերի գլխավորած պատվիրակությանը:
Քաղաքացի Գագիկ Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի սեպտեմբերի 3-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հյուրանոցի մոտից իրեն բերման ենթարկող ոստիկանության աշխատակիցները բռնություն են գործադրել իր նկատմամբ, որի ընթացքում հրել և հարվածներ են հասցրել մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ և ֆիզիկական ուժեղ ցավ:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 29-ին հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիի հետ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի նախագահ շեյխ Ահմադ Ալ-Ֆահադ Ալ-Սաբահին և Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեին: Հանդիպմանը ներկա էր Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը:Ողջունելով հյուրերին՝ կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել մեր երկիր ժամանելու և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) հիմնադրման 25-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին մասնակցելու համար: Հովիկ Աբրահամյանը կարևորել ...
Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում հանդիպում է ունեցել Իտալիայի Հանրապետության վարչապետ Մատեո Ռենցիի հետ:Սերժ Սարգսյանը և Մատեո Ռենցին քննարկել են հայ-իտալական քաղաքական երկխոսության և առևտրատնտեսական փոխգործակցության օրակարգի հարցերի լայն շրջանակ, անդրադարձել նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների համագործակցությանը:Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են ընդգծել, որ Հայաստանի և Իտալիայի միջպետական կապերը մշտապես զարգացել ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: