Հայերեն   English   Русский  
Պաշտոնական
Կոտայքի մարզ աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Ծաղկաձորի մարզաբազայում տեղակայված «Միություն-2015. Հաղթանակի ժառանգորդներ» միջազգային երիտասարդական կազմակերպությունների կրթական ռազմամարզական մրցույթ-հավաքի մասնակիցներին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի և Կոտայքի մարզեր:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ, քանդակագործ Դավիթ Բաբայանին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ:
Օգոստոսի 21-ին «Բազե-2015» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցները հյուրընկալել էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին։ Ողջունելով հավաքի մասնակիցներին՝ նախարարը նշեց, որ նման միջոցառումներում են երիտասարդները համատեղ պայմանավորվում, թե ինչպես են բոլոր ջանքերը կենտրոնացնելու Հայաստանի ապագան կերտելու համար։ Նա նաև ընդգծեց, որ մեր ապագան երիտասարդների ձեռքում է։
ՀՀ Ազգային ժողովը օգոստոսի 21-ին ստացել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ուղարկված Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից մշակված Սահմանադրության փոփոխությունների նախագիծը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երևան քաղաքի և ՀՀ մարզերի միջև համագործակցության համատեքստում Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանի հրավերով Երևանում էր Սյունիքի մարզի Շաքի համայնքի պատվիրակությունը:
Oգոստոսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկուն և ՀՀ-ում Լեհաստանի ռազմական կցորդ, գնդապետ Դարիուշ Մարինովսկուն:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Թաիլանդի Թագավոր Բհումիբոլ Ադուլյադեջին՝ Թաիլանդում տեղի ունեցած ողբերգական պայթյունի կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային կյանքեր է խլել: Թագավոր Բհումիբոլ Ադուլյադեջին և Թաիլանդի բարեկամ ժողովրդին ուղղված ցավակցական հեռագրում Նախագահ Սարգսյանը մաղթել է զոհվածների ընտանիքներին ու հարազատներին ոգու արիություն և տոկունություն, իսկ վիրավորներին՝ արագ ապաքինում:
Օգոստոսի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2015թ. ամառային զորակոչի նախնական արդյունքները:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: