Հայերեն   English   Русский  
Պաշտոնական
ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների միջև կնքված երկկողմ համագործակցության 2015թ. աշխատանքային պլանի համաձայն, հոկտեմբերի 21-ից 24-ը ՀՀ կայցելի Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ռադիոէլեկտրոնային պայքարի վարչության աշխատանքային խումբը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Լոռու մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Լոռու մարզի 2014թ. և 2015թ. առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների և զարգացման ծրագրերի քննարկման նպատակով:«Մենք վերջին ամիսների ընթացքում բազմաթիվ հնարավորություններ ենք ունեցել զրուցելու մարզի սոցիալ-տնտեսական զարգացման առանձին ծրագրերի, խնդիրների մասին, բայց կցանկանայի, որպեսզի այսօր ընդհանրացնենք մեր մոտեցումները, մարզի տնտեսությունը դիտարկենք որպես ...
Ժնեւում հայ-ռուսական երկկողմ բարեկամական եւ բազմակողմ դիվանագիտական հարաբերություններին առնչվող հարցեր են քննարկել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ու Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը:Հոկտեմբերի 19-ին Գալուստ Սահակյանը Ժնեւ կատարած այցի ընթացքում՝ Միջխորհրդարանական միության 133-րդ վեհաժողովի շրջանակում, հանդիպել է Սերգեյ Նարիշկինի հետ:
Հոկտեմբերի 15-ին Ավստրիայում ՀՀ դեսպան, Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ՀՀ Մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանն իր հավատարմագիրը հանձնեց Միջազգային Հակակոռուպցիոն ակադեմիայի (IACA) տնօրեն և գործադիր քարտուղար Մարտին Կրոյտներին:
Հոկտեմբերի 19-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) նորանշանակ ներկայացուցիչ Տանյա Ռադոչային, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի պլանավորման բաժնի ղեկավար Արթուր Այվազովին և UNICEF-ի ԱՌՆ ծրագրի պատասխանատու, ԱՌՆ ծրագրերի ղեկավար Տիգրան Թովմասյանին:
Նախագահ Սերժ Սարգսյանը Ղազախստանի Հանրապետությունում այսօր, ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստից հետո, մասնակցել է նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերին:
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հոկտեմբերի 16-ին ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը:
Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 16-ին Բուրաբայում մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին:
Հոկտեմբերի 15-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Թյուրինգիա երկրամասի վարչապետ Բոդո Ռամելովի հետ:Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին Հայաստանի և Թյուրինգիա երկրամասի միջև գործընկերության զարգացման հեռանկարները, մասնավորապես, կրթության, մշակույթի և գյուղատնտեսության բնագավառներում:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: