Հայերեն   English   Русский  
Պաշտոնական
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն արձագանքել է մամուլի այն հրապարակմանը, ըստ որի Սեյրան Օհանյանի մուտքը քաղաքականություն համակարգվում է Ռոբերտ Քոչարյանի կողմից:
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Հանրապետության Նախագահի անունից այսօր Նախագահի նստավայրում ընդունելություն է կազմակերպվել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է գործարարներին գալիք տոների առթիվ և 2017 թվականին մաղթել հաջողություններ:
ԼՂՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 22-ին գումարել է հերթական լիագումար նիստը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ Պետական դումայի ԱՊՀ երկրների գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է գտնվում ՀՀ Ազգային ժողովի արտաքին կապերի մշտական հանձնաժողովի հետ կոմիտեի համատեղ նիստի անցկացման նպատակով:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ: Այցի շրջանակներում Պաշտպանը եւ աշխատակազմի ներկայացուցիչները հանդիպել են Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին եւ վերջինիս հետ քննարկել մարզում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրները, ինչպես նաեւ քաղաքացիների` այդ խնդիրներին առնչվող անհատական բողոքները:
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ1.ՆԵՐԴՐՎԵԼ Է ՊՐՈԲԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ2016 թվականի մայիսին 116 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Խորհրդարանն ընդունեց «Պրոբացիայի և պրոբացիայի պետական ծառայության մասին»ՀՀ օրենքը, իսկ ՀՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն 2016թ. սեպտեմբերի 1-ից ՀՀ արդարադատության կազմում ստեղծվեց Պրոբացիայի պետական ծառայությունը:
Կբացառվի վարչական վարույթին վերաբերող գործերի քրեաիրավական հարթություն տեղափոխելուհնարավորությունը, կբարեփոխվի հարկեր չվճարելու համար պատասխանատվություն սահմանող նորմը:Այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստում հայտարարեց արդարադատության նախարար ԱրփինեՀովհաննիսյանը՝ ընդգծելով, որ այն ուղղված է գործարար միջավայրի բարելավմանը:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 22-ին ընդունել է ՌԴ Պետական դումայի ԱՊՀ երկրների գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությանը:
Նախագահ Սերժ Սարգսյանը և Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին այսօր Երևանի «Ռեդիսոն Բլյու» հյուրանոցային համալիրում ներկա են գտնվել Հայաստան-Իրան գործարար համաժողովի փակման արարողությանը: Համաժողովը կազմակերպվել է ԻԻՀ Նախագահի Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում՝ Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից և միտված է նպաստելու հայ-իրանական առևտրատնտեսական կապերի խորացմանը: Հանրապետության Նախագահը համաժողովում հանդես է եկել ելույթով: Ավարտելով պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն՝ ...
Դեկտեմբերի 21-ին Թբիլիսիում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ:Հանդիպման ընթացքում ընդգծվել է երկու պետությունների բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը, քննարկվել են պաշտպանության ոլորտում փոխգործակցության ամրապնդման ու տարածաշրջանային անվտանգության հարցեր:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: