Հայերեն   English   Русский  
Պաշտոնական
Հոկտեմբերի 30-ին ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Ղազախստան-Հայաստան բարեկամության խմբի անդամներին: Հանդիպմանը ներկա էին Հայաստան-Ղազախստան բարեկամության խմբի ղեկավար Գարեգին Նուշիկյանը եւ Հայաստանում Ղազախստանի դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը:
Հոկտեմբերի 29-ին Շվեդիայում Շվեդիայի խորհրդարանի` Ռիկսդագի նորընտիր խոսնակ Ուրբան Ահլինին ընդունեց Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանին։
Նախագահ Սերժ Սարգսյանը Հորդանան կատարած պաշտոնական այցի շրջանակներում այսօր հյուրընկալվել է մայրաքաղաք Ամմանի քաղաքապետարանում: Ողջունելով Հայաստանի Նախագահին և նրա գլխավորած պատվիրակության կազմում Հորդանան ժամանած Երևանի քաղաքապետին ու պաշտոնական պատվիրակության բոլոր անդամներին՝ Ամմանի քաղաքապետ Ակել Բիլթաջին իր խոսքում անդրադարձել է հայ-արաբական պատմական առնչություններին ու բարեկամությանը՝ վկայակոչելով այդ բարեկամության հաստատման գործում մեծ դերակատարում ունեցած մի շարք անհատների: Քաղաքապետ Բիլթաջին ...
Պաշտոնական այցով Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպումներ է ունեցել Սենատի նախագահ Աբդել Ռաուֆ ալ-Ռավաբեհի և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ատեֆ Յուսեֆ Սալահ ալ-Տարաունայի հետ:Երկու պետությունների միջև հարաբերությունների ակտիվացման և համագործակցության լայն օրակարգի ձևավորման գործում երկուստեք կարևորվել է հայ-հորդանանյան միջխորհրդարանական կապերի դերը: Զրուցակիցներն ափսոսանք են հայտնել, որ օրենսդիր մարմինների միջև այդ հարաբերությունները դեռևս ցանկալի մակարդակի ...
Հորդանանի Հաշիմյան Թագավորության Թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիի հրավերով Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով ժամանել է Հորդանան:Թագավորի նստավայրում տեղի է ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանի և Հորդանանի Թագավոր Աբդալլահ Երկրորդի առանձնազրույցը:Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հորդանանի Հաշիմյան Թագավորություն կատարած իր այցի ընթացքում Հայաստանի պատվիրակությանը ցուցաբերած ջերմ հյուրընկալության համար:Հայաստանի Նախագահը և Հորդանանի Թագավորն անկեղծ բարեկամական ...
Հոկտեմբերի 29-ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում Ղրղզստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Արա Սահակյանն (նստավայրը` Աստանա) իր հավատարմագրերը հանձնեց Ղրղզստանի Նախագահ Ալմազբեկ Ատամբաևին:Ողջունելով և հաջողություն մաղթելով ՀՀ դեսպանին` Նախագահ Ատամբաևը խնդրեց փոխանցել իր լավագույն բարեմաղթանքները ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին և հայ ժողովրդին: Ղրղզստանի Նախագահը կարևորեց հայ-ղրղզական բարեկամական հարաբերությունների խորացման կարևորությունը, ինչի մասին նա առիթ է ունեցել զրուցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ ...
Նախարար Արամայիս Գրիգորյանն Արագածոտնի մարզպետարանում մարզպետ Սարգիս Սահակյանի, ՀՀ ԲՆ աշխատակազմի տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների և ազդակիր համայնքների ղեկավարների հետ աշխատանքային քննարկում է ունեցել մարզի բնապահպանական խնդիրների, ինչպես նաև հանքարդյունաբերություն իրականացնող ընկերությունների գործունեության վերաբերյալ: Մասնավորապես՝ քննարկվել է «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի Թուխմանուկի ոսկու հանքավայրի, առկա և առաջիկայում շահագործվելիք պոչամբարների, ինչպես նաև ընկերության կողմից ստանձնած պարտավորությունների ...
Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մեկնեց Հորդանանի Հաշեմյան Թագավորություն:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության Նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին՝ ս. թ. հոկտեմբերի 24-ին Եգիպտոսի Սինայ նահանգի հյուսիսում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ, որը մի քանի տասնյակ անմեղ զոհերի ու վիրավորների պատճառ է դարձել:
ՀՀ բնապահպանության նախարարության՝ 20-24.10.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.6մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 22 որոշում և հաշվարկվել է 187.2հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:Մասնավորապես` ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման հինգ գործի քննության ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: