Հայերեն   English   Русский  
Պաշտոնական
Հոկտեմբերի 2-ի առավոտյան ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Սերբիայի Ուղղափառ Եկեղեցու Պատրիարք Իրինեյի հանդիպմամբ մեկնարկեց պաշտոնական այցելությունը Սերբիա։
Հոկտեմբերի 2-ին Եվրոպական Միությունում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Թաթուլ Մարգարյանն իր հավատարմագրերը հանձնեց Եվրոպական Խորհրդի Նախագահ Հերման Վան Ռոմպույին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի հերթական նիստը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Վայոց ձորի մարզ՝ մասնակցել Ելփին համայնքի 186-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը:
Հոկտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի դեկան Ջեյմս Ստավրիդիսին, «Թավիթյան» հիմնադրամի հիմնադիր Ասո Թավիթյանին և հիմնադրամի համակարգող Ջոյս Բարսամին: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը Դավիթ Տոնոյանը, այլ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը ս.թ. հոկտեմբերի 1-ին հանդիպում է ունեցել ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ա. Ստուդենիկինի հետ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Սփյուռքի նախարարություն և մասնակցել նախարարության 6-ամյա գործունեության ամփոփմանը նվիրված միջոցառմանը:
Նախագահ Սերժ Սարգսյանը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ, այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում ՉԺՀ դեսպանատուն: Հանրապետության ղեկավարը ՉԺՀ կազմավորման 65-րդ տարեդարձի կապակցությամբ հայ ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորել է դեսպան Թիան Չանչունին և դեսպանատան անձնակազմին, ի դեմս նրանց՝ Չինաստանի բարեկամ ժողովրդին:
Այսօր Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պետական այցով Հայաստան ժամանած Հունաստանի Նախագահ Կարոլոս Պապուլիասի հրաժեշտի պաշտոնական արարողությունը:Մինչ այդ տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները բարձր են գնահատել այցի շրջանակներում կայացած բանակցությունների արդյունքները, որոնք, կողմերի համոզմամբ, նոր ազդակ կհաղորդեն հայ-հունական բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացմանը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում մասնակցել է ասմունքի հանրապետական մանկապատանեկան 7-րդ մրցույթ-փառատոնի եզրափակիչ գալա համերգին:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: