Հայերեն   English   Русский  
Պաշտոնական
Հոկտեմբերի 24-ին Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը հանդիպեց Վրաստանի սփյուռքի հարցերով պետնախարար Գելա Դումբաձեի հետ:Հանդիպմանը քննարկվեց երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ կատարվեց հայկական և վրացական սփյուռքի հիմնախնդիրներին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Վատիկանի մշակույթի քահանայապետական խորհրդի նախագահ, կարդինալ Ջանֆրանկո Ռավազիին: Ողջունելով կարդինալին կառավարությունում՝ վարչապետը բարձր է գնահատել մեր երկրի համագործակցությունը Սուրբ Աթոռի հետ և ընդգծել Սուրբ Աթոռի դերը քրիստոնեական հավատքի ամրապնդման, աշխարհում խաղաղության և համերաշխության հաստատման գործում: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել կարդինալի գործունեությունը, որը նպաստում է հոգևոր-բարոյական արժեքների տարածմանը, մշակութային ժառանգության պահպանմանը, ...
Հոկտեմբերի 27-ին «Եռաբլուր» պանթեոն են այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանը, մի շարք բարձրաստիճան զինվորականներ, պաշտոնյաներ, Վազգեն Սարգսյանի մարտական ընկերները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ազատամարտիկներ:
Ելիսեյան պալատը հրապարակել է Ադրբեջանի և Հայաստանի նախագահների բանակցությունների ժամանակացույցը, որն այսօր պետք է տեղի ունենա Փարիզում:
Այսօր 1999 թ.-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործության 15-րդ տարելիցն է: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահներ Հերմինե Նաղդալյանը, Էդուարդ Շարմազանովը, պատգամավորները, զոհված պետական գործիչների հարազատները, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչները եւ խորհրդարանում հավատարմագրված լրագրողները հարգանքի տուրք են մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին:
Այսօր Փարիզում տեղի կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական հանդիպումը:
Սույն թվի հոկտեմբերի 22-ին, Թեհրանի Հայ մարզամշակութային «Րաֆֆի» համալիրում, ՀՀ Սփյուռքի նախարարը հանդիպեց՝ Իրանահայ անկախ կառույցների Համադրող մարմնի հետ, որը հովանավորվում է՝ ՀՄՄ «Րաֆֆի» համալիրի, Իրանահայ ազգային եւ մշակութային միության, Նարմաք եւ Մաջիդիե քաղաքամասերի Աշխարհատեսների հայկական կենտրոնների, «Իրանահայեր» լրատու ցանցի եւ «Արաքս» շաբաթաթերթի կողմից:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 26-ին, շվեյցարահայ գործարար, «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ խոշոր բաժնետեր Վարդան Սերմաքեշի հետ, աշխատանքային այցով եղել է Մարտակերտի շրջանում, որտեղ այցելել է մի շարք ձեռնարկություններ:
Նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով հոկտեմբերի 26-ին աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիայի Հանրապետություն:
Երևանի և քույր և բարեկամ քաղաքների միջև համագործակցության ծրագրի շրջանակում վարչական շրջանների միջև գործընկերային կապերին և համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել աշխատանքային այցով ՌԴ հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում գտնվող մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանի և Սանկտ Պետերբուրգի Վասիլեօստրովսկի վարչական շրջանի ղեկավար Յուլիա Կիսելյովայի միջև տեղի ունեցած հանդիպման ընթացքում:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: