Հայերեն   English   Русский  
Պաշտոնական
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել օպերային երգչուհի Էլվիրա Ուզունյանին՝ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ:«Հարգելի՛ տիկին Ուզունյան,Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ:Դուք իրավամբ համարվում եք հայ նշանավոր օպերային երգչուհիներից մեկը, ով իր ուրույն խոսքն է ասել և իր ինքնատիպ հետքն է թողել հայ երգարվեստում: Մեր հանդիսատեսը Ձեզ սիրում և գնահատում է նաև այսօր:Ձեր վառ արտիստականությունը դրսևորվեց նաև կինոյում, որտեղ հանդիսատեսին ներկայացաք նաև որպես ...
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռեյնոն այսօր իր վերջին այցելությունն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր որպես դեսպան։ Հիշեցնենք, որ Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։
Հոկտեմբերի 23-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի հետ:
Տիկնայք և պարոնայք,Ուրախ եմ ողջունել իմ լավ բարեկամին, իմ գործընկերոջը` Գերմանիայի արտգործնախարար պարոն Շտայնմայերին, ով Երևանում է գտնվում պաշտոնական այցելությամբ: Վերջին մեր հանդիպումը մի քանի ամիս առաջ էր` հունիսին, երբ ես Բեռլինում էի: Մեր առաջին հանդիպումը կայացել է դեռ տարիներ առաջ՝ 2008թ., և մենք պարբերաբար հանդիպում ենք: Բոլոր մեր հանդիպումները շատ արդյունավետ են և բովանդակալից, ինչպես այսօրվանը:Մենք անդրադարձանք երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերին, քաղաքական երկխոսությանը, որը ...
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ եմ.
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին:Նախագահը ողջունել է բարձրաստիճան հյուրին մեր երկրում՝ ընդգծելով, որ Գերմանիան Հայաստանի համար կարևորագույն գործընկեր և բարեկամ երկիր է, ուստի տարբեր մակարդակի հաճախակի փոխայցելություններն ու շփումները լավ խթան են միջպետական հարաբերությունների զարգացման համար: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է փաստել, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների ...
Հոկտեմբերի 23-ին արտգործնախարար Էդվարդ Նալաբանդյանը հանդիպում ունեցավ պաշտոնական այցով Երևան ժամանած Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանն ասաց, «Ուրախ եմ Երևանում ողջունել հին բարեկամի, որի հետ հանդիպումները պարբերական բնույթ են կրում: Վերջին մեր հանդիպումը հունիս ամսին էր՝ Բեռլին իմ այցելության ընթացքում: Մեր հանդիպումների շարքը սկսել ենք դեռ 2008թ. հունիսին։ Հայ-գերմանական հարաբերությունները վերջին երկու տասնամյակի ընթացքում շարունակական ...
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 23-ին այցելել է Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոն:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: