Հայերեն   English   Русский  
Պաշտոնական
Հոկտեմբերի 7-ին աշխատանքային այցելությամբ Փարիզ ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի հետ:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արմեն Հայրապետյանն ազատվել է ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Աբրամ Բախչագուլյանն ազատվել է ՀՀ
ՓՄՁ շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկումների արդյունքում շրջանառության հարկ վճարողների շրջանում պարտադիր փաստաթղթավորման պահանջի ներդրմամբ ի հայտ են եկել մի շարք տեխնիկական խնդիրներ, որոնք հիմնականում պայմանավորված են մինչև պարտադիր փաստաթղթավորման պահանջի գործողությունը ձեռք բերված ապրանքների գույքագրումը 10-օրյա ժամկետում ավարտելու օրենսդրական պահանջով:
Վարչապետը բարձր է գնահատել պարոն Մուիժնիկսի ներդրումը մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման գործում և վերահաստատել ՀՀ կառավարության՝ արդյունավետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում արդարադատության համակարգի բարեփոխումների իրականացմանը և կանանց ու տղամարդկանց հավասարության ապահովմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմին է ներկայացրել Ծառայության նորանշանակ պետ Արմեն Հայրապետյանին:
Հոկտեմբերի 6-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ս.թ. հոկտեմբերի 7-ին աշխատանքային այց կկատարի Փարիզ, ուր նախատեսված է նրա հանդիպումը Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի հետ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստերի դահլիճում մասնակցել է Ճարտարապետների միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը:
Հոկտեմբերի 5-ին Լինց քաղաքում անցկացվող ամենամյա Բրուկներյան միջազգային փառատոնի եզրափակիչ օրը Ավստրիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ կայացավ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը՝ խմբավար Էդվարդ Թոփչյանի ղեկավարությամբ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: