Հայերեն   English   Русский  
Պաշտոնական
Սեպտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ պարոն Դավիթ Տոնոյանն ընդունել է ԳԴՀ դաշնային պաշտպանության նախարարության պատվիրակությանը, որը ս.թ. սեպտեմբերի 9-ից 10-ը Երևանում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարարությունում հայ-գերմանական երկկողմ ռազմական համագործակցության բանակցություններին մասնակցելու նպատակով:
Հայաստանը ողջունում է Հունաստանի խորհրդարանի կողմից սեպտեմբերի 9-ին օրենքի ընդունումը, որով քրեականացվում է Հունաստանի Ազգային ժողովի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտումը։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Չեխիայի Կարլովի Վարի երկրամասի նահանգապետ, Չեխիայի նահանգապետների ասոցիացիայի նախագահ Յոզեֆ Նովոտնիին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Վահե Հակոբյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին: Ողջունելով հայտնի գործարարին կառավարությունում՝ Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել նրա գործունեությունը մեր երկրում: Միաժամանակ, վարչապետը կառավարության աջակցությունն է հայտնել Էդուարդո Էռնեկյանին՝ հայրենիքում տարբեր ծրագրերի իրականացման գործում:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել դիրիժոր, խմբավար, Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանի 85-ամյակի միջոցառումների ծրագրի հոբելյանական հանձնաժողովի նիստը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի սոցիալիստական խմբակցության նախագահ Բրյունո լը Ռոուի գլխավորած պատվիրակությանը:
Օմբուդսմենի և Պաշտպանության նախարարության համատեղ գործունեության շնորհիվ վերհանվել են ՊՆ կարգապահական մեկուսարանների մի շարք գործնական և օրենսդրական խնդիրներ, որոնց զգալի մասն արդեն իսկ կարգավորվել է:
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Հորդանանի Հաշիմյան Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Նուր Օսման Յուսեֆ Բալքարը:
Սեպտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողություն:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: