Հայերեն   English   Русский  
Պաշտոնական
Նյուպորտում այսօր երեկոյան կայացել է Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի եռակողմ հանդիպումը:
ՆԱՏՕ-ի անդամ ու Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի /ISAF/ առաքելության մասնակից գործընկեր երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը մասնակցելու նպատակով Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում աշխատանքային այցով գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Նյուպորտում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության աշխատակիցներին է ներկայացրել վարչության նորանշանակ պետ Արթուր Օսիկյանին:
Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Միխաիլ Կոստարակոսի հրավերով ս.թ. սեպտեմբերի 1-ից 3-ը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը պաշտոնական այցով եղել է Հունաստանի Հանրապետությունում:
Սեպտեմբերի 1-ին ՉԺՀ Սինձյան-Ույղուրական ինքնավար շրջանի մայրաքաղաք Ուռումչիում մեկնարկեց «Չինաստան-Եվրասիա» 4-րդ միջազգային ցուցահանդեսը և համաժողովը, որին մասնակցեց ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը:
Սեպտեմբերի 3-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացան հերթաքան քաղաքական խորհրդակցությունները Հայաստանի և Արգենտինայի արտաքին գերատեսչությունների միջև: Հայկական կողմից խորհրդակցությունները վարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, արգենտինյան կողմից` Արգենտինայի արտաքին գործերի և պաշտամունքի նախարարի տեղակալ Էդուարդո Անտոնիո Սուաինը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության վարչապետ, Եվրոպական խորհրդի նորընտիր նախագահ Դոնալդ Տուսկին. «Հարգելի պարոն Տուսկ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Եվրոպական խորհրդի նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Մաղթում եմ հաջողություններ Ձեր պատասխանատու առաքելությունն իրականացնելիս, որը, հավատացած եմ, արգասաբեր կլինի թե՛ Եվրամիության անդամ պետությունների, թե՛ հարևան և գործընկեր երկրների համար:
Հիմք ընդունելով «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը՝ ո ր ո շ ու մ ե մ.
Հիմք ընդունելով «Քրեակատարողական ծառայության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 16-րդ հոդվածի 1-ին մաuը` ո ր ո շ ու մ ե մ.
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: