Հայերեն   English   Русский  
Պաշտոնական
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել դիրիժոր, խմբավար, Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանի 85-ամյակի միջոցառումների ծրագրի հոբելյանական հանձնաժողովի նիստը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի սոցիալիստական խմբակցության նախագահ Բրյունո լը Ռոուի գլխավորած պատվիրակությանը:
Օմբուդսմենի և Պաշտպանության նախարարության համատեղ գործունեության շնորհիվ վերհանվել են ՊՆ կարգապահական մեկուսարանների մի շարք գործնական և օրենսդրական խնդիրներ, որոնց զգալի մասն արդեն իսկ կարգավորվել է:
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Հորդանանի Հաշիմյան Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Նուր Օսման Յուսեֆ Բալքարը:
Սեպտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողություն:
Սեպտեմբերի 5-7-ը Տրանսիլվանիայի Գեորգեն (պատմական հայաբնակ Ջուրջով) քաղաքում անցկացվեց Հայկական արվեստի 4-րդ փառատոնը, որը կազմակերպվել էր Գեորգենի Հայ կաթոլիկ միության, Տրանսիլվանիայի հունգարահայերի միության, Գեորգենի հայ կաթողիկե թեմի և Գեորգենի քաղաքային թանգարանի համատեղ ջանքերով։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցին:
Սեպտեմբերի 6-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի Ազգային ժողովում սոցիալիստական կուսակցության խմբակցության ղեկավար Բրյունո լը Ռուի գլխավորած պատվիրակությանը, որը Երևան է ժամանել ֆրանսիացի հասարակական-քաղաքական գործիչ, հայ ժողովրդի բարեկամ, հումանիստ Ժան Ժորեսի մահվան 100-րդ և Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցների կապակցությամբ անցկացվող միջոցառումների շրջանակներում:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի Սոցիալիստական խմբակցության նախագահ Բրյունո լը Ռուի գլխավորած պատվիրակությանը:
Սեպտեմբերի 5-ին Ստոկհոլմում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը մասնակցեց Արևելյան Գործընկերության երկրների փոխարտգործնախարարների ոչ-պաշտոնական հանդիպմանը, որը նախաձեռնվել էր Շվեդիայի արտաքին գործերի նախարարության կողմից։ Հանդիպման նպատակն էր քննարկել Արևելյան Գործընկերության ծրագրի շրջանակներում երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցերը Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ։ Առանձնակի ուշադրություն դարձվեց ԱլԳ ձևաչափով ծրագրերի բազմազանեցման հնարավոր ուղղություններին։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: