Հայերեն   English   Русский  
Պաշտոնական
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Առողջապահության նախարարության Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայրապետ Գալստյանին` ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ:
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունեց Լիտվայի խորհրդարանական պատվիրակությանը` Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հետ Լիտվայի Սեյմասի բարեկամության խմբի նախագահ Դալիա Կուոդիտեի գլխավորությամբ:Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը կարևորեց նրանց գործունեությունը` ուղղված հայ-լիտվական հարաբերությունների զարգացմանը, խորհրդարանական կապերի ամրապնդմանը։ Նախարարը գոհունակությամբ նշեց, որ Հայաստանը և Լիտվան հաջողությամբ փոխգործակցում են, հաճախակի են բարձրաստիճան փոխայցելությունները։ Էդվարդ ...
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լիտվայի Հանրապետության սեյմասի (խորհրդարանի) պատգամավոր, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ Լիտվայի սեյմասի բարեկամության խմբի նախագահ Դալիա Կուոդիտեին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Արցախյան ազատամարտը մեզ համար այն սրբագույն պայքարն էր, որով կարողացանք պահպանել մեր ժողովրդի արժանապատվությունը: Ցավոք, պատերազմում ունեցել ենք անդառնալի կորուստներ, եղել են նաև անհայտ կորածներ, որոնց ճակատագիրը մինչ այսօր անհայտության մեջ է: Այսօր` անհայտ կորածների միջազգային օրվա կապակցությամբ հերթական անգամ հիշում ենք նրանց և մեր զորակցությունը հայտնում անհայտ կորածների ընտանիքների անդամներին:
Օգոստոսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն արարողակարգային հանդիպում ունեցավ Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսի, ՀՀ-ում ռազմական կցորդի դիվանագիտական առաքելությունն ավարտած գնդապետ Համիդ Ռեզա Միրզայի և նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Սեյեդ Հոսեյն Վահիդի Շեյխի հետ: Դեսպան Ռեիսին ՀՀ պաշտպանության նախարարին ներկայացրեց նորանշանակ ռազմական կցորդին:
Օգոստոսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին և Պաշտպանի զինծառայողների իրավունքների հարցերով նորանշանակ տեղակալ Արմեն Գրիգորյանին: Սեյրան Օհանյանը Պաշտպանի տեղակալին շնորհավորեց պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթեց արդյունավետ աշխատանք:Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՊՆ-ՄԻՊ համագործակցության զարգացման հեռանկարները և ի հայտ եկող խնդիրներին համատեղ օպերատիվ արձագանքելու կարողությունների կատարելագործման հետ կապված ...
Օգոստոսի 28-ին ՀՀ Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքում հակաականային գործողությունների ազգային մարմինը` «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը (ՀԱՓԿ ՊՈԱԿ) ականազերծված և ստուգազննված տարածքներ հանձնեց Սյունիքի մարզպետարանին:
Օգոստոսի 28-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Անկարայում ներկա գտնվեց Թուրքիայի նորընտիր Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնի ստանձնման արարողությանը։
ՀՀ արդարադատության նախարարության «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամը 2014 թվականի առաջին կիսամյակում կարողացել է աշխատանքով ապահովել մոտ 100 դատապարտյալի:
ՀՀ առողջապահության նախարարության Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ալեքսանդր Բազարչյանը, ով զբաղեցնում էր ինստիտուտի տեղեկատվական և վերլուծական հարցերով փոխտնօրենի պաշտոնը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: