Հայերեն   English   Русский  
ԿԱՐԾԻՔ
Հայաստանի Հանրապետությունը համապետական հերթական ընտրությունների շեմին է: Հերթականը այս դեպքում, պարզապես խորհրդարանի ժամկետի ավարտին, իր ժամանակին ընտրություններ կազմակերպելու բնութագիր է, ըստ կարգի եւ ըստ ձեւի, քան ըստ էության:
ԱՄՆ-ի նոր նախագահի առաջին քայլերն արդեն վերլուծաբաններին մղում են ընդգծելու նոր աշխարհակարգի ստեղծման տեսանելիությունը: Նոր աշխարհակարգը եթե մի կողմից հատկանշվում է երկրների միջեւ պատերի կառուցմամբ, դիվանագիտական հարաբերությունների խզումով, նոր լարվածություններով եւ նոր կացությունների ստեղծմամբ, մյուս կողմից այն առաջին երեւութական տպավորությունն է թողնում, որ նոր հարթություն է տեղափոխվում մի բեւեռի ` Վաշինգտոնի եւ բեւեռացման ձգտող այլ գերուժի` Մոսկվայի միջեւ հարաբերությունների վերաբնականոնացման ...
Նախընտրական զարգացումների և սպասվող ընտրությունների մասին «Անկախը» զրուցել է ծրագրավորող և ակտիվ քաղաքացի Տիգրան Մարտիրոսյանի հետ:
Առջևում խորհրդարանական ընտրություններն են, ու չնայած դեռ քարոզարշավը չի սկսվել, նախընտրական քննարկումներն արդեն մեկնարկել են: Մարդկանց, գլխավոր՝ «ում ընտրել» հարցից բացի, հուզում է նաև՝ ինչպես արդար ընտրություններ ապահովել, ընդհանրապես, գնալ ընտրություններին, թե ոչ: Եվ ահա «Անկախն» առաջիկա համարներում հարցազրույցներ կունենա քաղաքացիական հասարակության ակտիվ ներկայացուցիչների և իրավապաշտպանների հետ՝ փորձելով ներկայացնել այս հարցերի պատասխանները:
Ադրբեջանի արտգործնախարարի հետեւյալ հայտարարությունը հատուկ դիտարկման եւ վերլուծման անհրաժեշտության առաջ է կանգնել. «Միանգամայն համոզված եմ, որ եթե Ռուսաստանը հարցով զբաղվի ամենայն լրջությամբ, ստատուս քվոն կփոխվի, տարածաշրջանում կվերականգնվի կայունությունը և կապահովվի Ադրբեջանի օկուպացված տարածքներից հայկական զորքերի դուրսբերումը»։
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանի հոդվածը.Անցյալ տարվա նոյեմբերին ամերիկացիներն ընտրեցին նախագահի առավել անհավանական թեկնածուին՝ Դոնալդ Թրամփին: Նա ձեր պատկերացրած քաղաքական գործիչը չէ: Որպես հաջողակ և հայտնի գործարար, նա սովոր է հանպատրաստից ելույթներ ունենալ և հավանություն չտալ որևէ կոնկրետ ուղղության: Հաշվի առնելով Թրամփի նախագահության հակասական բնույթը՝ կտրուկ փոփոխությունների կարող են ենթարկվել ներքին և արտաքին հարաբերությունները: Նախագահ Թրամփն արդեն վերանայել ...
Ասում են՝ ինչպես տարին դիմավորես, այնպես էլ կանցկացնես: Գուցե նաև դրանով է պայմանավորված հայերիս` Նոր տարին մեր իրական հնարավորությունները մի քանի անգամ գերազանցող ճոխությամբ նշելու ձգտումը: Թվում է՝ եթե տարին լի սեղանով և հարազատներով շրջապատված ենք դիմավորել, այդպես էլ պետք է անցկացնենք: Բայց իրականում ամեն անգամ Նոր տարին դիմավորում ենք պարտքերով, լավագույն դեպքում՝ դատարկ գրպանով, տանտիրուհիները՝ հոգնած, շնչակտուր, խոհանոցից դուրս գալու ու մի քանի րոպե հանգստանալու երազանքով, բոլորս՝ անհանգիստ ...
Հայությունն այս տարի տոնեց Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակը: Քառորդ դարը ուղենիշ է` հասկանալու, թե որքանով է իրականություն դարձել այն, ինչ ծրագրվել էր 1988-1991 թվականներին, ինչի համար միավորվել ու պայքարել էր հայությունը:
«Անկախությունը կերտողները» շարքի վերջին զրուցակիցը 1-ին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր, փաստաբան Վարդան Զուռնաչյանն է:
«Անկախությունը կերտողները»շարքի զրուցակիցը Ղարաբաղյան շարժման մասնակից, շարժման Ասկերանի նախաձեռնող խմբի հիմնադիր, 1989-1990 թթ. Ազգային խորհրդի անդամ, ՀՀ 1-ին գումարման ԳԽ պատգամավոր, 1995-2000 թթ. ԼՂՀ ԱԺ պատգամավոր Սլավիկ Առուշանյանն է:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: