Հայերեն   English   Русский  
ԿԱՐԾԻՔ
Եթե այսօր նույնիսկ ամբողջ աշխարհը միավորվի, չի կարող ԼՂՀ բնակչությանը համոզել ապրել Ադրբեջանի կազմում։ Այս մասին Սերժ Սարգսյանն ասել է արաբական «Ալ-Մայադին» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ միայն Արցախի բնակիչները պետք է որոշեն Արցախի վերջնական կարգավիճակը՝ լինել անկախ պետություն, թե միանալ Հայաստանի Հանրապետությանը։
Մոսկվա -Անկարա հարաբերությունների շրջադարձի պաշտոնականացումը ակնկալելի էր: Փաստորեն, ներողություն խնդրելու թատերական ներկայացումը ուներ իր նախապատրաստությունը: Մնացյալը ցուցադրական պարանաձգություն էր, նախ Մոսկվայից ասելու համար, որ «ներողություն խնդրող» նամակ են ստացել նախագահ Էրդողանից, հետո Անկարայից ներքին սպառման համար առավելաբար անուղղակիորեն հերքելու ներողություն բառի օգտագործումը, ապա Մոսկվայի կողմից վերստին պաշտոնապես հայտարարելը, որ ներողություն բառը օգտագործվել է գրավոր նամակում, հետո ...
«Անկախությունը կերտողները» շարքի զրուցակիցը Արցախյան ազատամարտի մասնակից, ազատամարտի տարիներին մի շարք պարբերականների արցախյան հատուկ թղթակից, այժմ ԵԿՄ վարչության անդամ, ԳԱԱ Գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դևրիկյանն է:
- Հուլիսի 5-ն ի՞նչ օր է, որ ոչ աշխատանքային է:- Սահմանադրության օրն է:- Սահմանադրությո՜ւն, սահմանադրությո՜ւն: Ի՞նչ է մեզ տվել էդ սահմանադրությունը: Եղած-չեղած մի հաշիվ է:
Արցախյան հակամարտության բանակցային փուլերի թեւակոխումը զգալիորեն արագէ ընթանում: Շատ կարճ ժամանակներ են իրարից բաժանում Վիեննան ու Սանկտ Պետերբուրգը եւ հիմա էլ, ըստ երեւոյթին, շուտով Պետերբուրգն ու Փարիզը: Վերլուծաբանական գրականությունը անընդհատ խոսում է փոխզիումների տարբերակների, անժամկետ հանրաքվեներ կազմակերպելու, ուժերի հեռացման, տարածքների կարգավիճակի, խաղաղապահ ուժերի տեղակայման եւ լուծման հնարավոր տարբերակների մասին:
«Անկախությունը կերտողները» շարքի զրուցակիցը 1988-1991 թթ. «Արցախ» հայրենակցական միության հիմնադիր անդամ և պատասխանատու քարտուղար, 1991-1995 թթ. ՀՀ ԳԽ Արցախի հարցերով հատուկ հանձնաժողովի գլխավոր փորձագետ, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, 4-րդ գումարման ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանն է:
Մինչ ամբողջ աշխարհի հայությունը ցնծության մեջ էր Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս պապի դեպի առաջին քրիստոնյա երկիր պատմական «ուխտագնացության» առիթով, մարդկանց մեծ մասը տեղյակ չէր Վատիկանում կուլիսների հետևում մինչ նրա այցը Հայոց ցեղասպանության հարցի շուրջ ծավալված քննարկումների մասին:
- Հայաստանը ընդունել է քրիստոնեություն 301 թվականին որպես իր պետության և ժողովրդի կրոն: Ինչպե՞ս կնկարագրեիք Քրիստոնեական հավատի դերը Հայաստանի այսօրվա ինքնության մեջ:
Ֆրանցիսկոս Պապի Հայաստան այցելության առիթով կատարած հայտարարությունները, ընդհանուր առմամբ, թե՜ հայկական եւ թե՜ միջազգային պետական, հասարակական եւ լրատվական լուսարձակները կենտրոնացրեցին Ցեղասպանության բնորոշման վրա:
«Անկախությունը կերտողները» շարքի զրուցակիցը 1-ին գումարման ԳԽ պատգամավոր, իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Գերագույն խորհրդի նախագահության անդամ, 2-րդ գումարման ԱԺ պատգամավոր, այժմ Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանն է:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: