Հայերեն   English   Русский  
Էսսե
Անցյալ շաբաթ Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Դենիս Հասթերթին մեղադրանք առաջադրվեց դաշնային դատախազների կողմից.
Անցյալ շաբաթ «Վաշինգտոն փոստ» թերթն իր «Կոնգրեսի տասը անդամների ուղևորությունը գաղտնի ֆինանսավորվել է օտար պետության կողմից» խորագրով ծավալուն հոդվածում բացահայտեց 2013 թ. Բաքվի համաժողովին մասնակցած 10 օրենսդիրների և նրանց աշխատակազմի 32 անդամների ամբողջովին վճարված ուղևորության սկանդալային մանրամասները: Համաժողովին որպես հրավիրյալ բանախոսներ մասնակցել էին նաև նախագահ Օբամայի երեք բարձրաստիճան խորհրդականները՝ Ռոբերտ Գիբսը, Ջիմ Մեսինան և Դեյվիդ Փլաֆը:
Տարածաշրջանային թեժ իրադարձությունների նորագույն զարգացումները դիտարկելիս անպայման պետք է նկատի ունենալ գետնի վրա արձանագրվող կարեւորագույն տեղաշարժերը՝ ընդհանուր ուղղության մասին կանխատեսման որեւէ փորձ կատարելու համար։Ամերիկյան մասնահատուկ ուժերը Սիրիայում հազվադեպ ցամաքային գործողության ընթացքում սպանեցին ԻՊ-ի բարձրաստիճան ղեկավարներից Աբու Սայաֆին: Աբու Սայաֆը ԻՊ-ի նաւթի, գազի, ֆինանսական հարցերի եւ կապի պատասխանատուն էր:
Հայոց ցեղասպանության հարյուրամյակի առիթով թուրք թղթակիցները համառորեն հետաքրքրվում էին Թուրքիայից Հայաստանի տարածքային պահանջների մասին:
Անցյալ շաբաթ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված երևանյան միջոցառումներից վերադառնալու ճանապարհին, այցելեցի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու հայ մշակույթի նմուշների աննախադեպ ցուցահանդեսի բացման արարողությանը, որոնքռուս ազգագրագետները Ցեղասպանության ժամանակ փրկել էին Արևմտյան Հայաստանից:
Ցեղասպանության 100-րդ տարելիցն աշխարհասփյուռ հայության աննախադեպ համախմբման առիթ դարձավ: Անցյալի ողբերգական իրադարձությունները, ճանաչման ու հատուցման իրավացի ձգտումը, պահանջատիրությունը առիթ դարձան, որ հայերը, անկախ այն հանգամանքից, թե աշխարհի որ ծայրում են գտնվում, հիշեն իրենց ծագման ու ինքնության մասին, ոտքի ելնեն, մի բռունցք դառնան ու համայն աշխարհից ու Թուրքիայից ճանաչում ու հատուցում պահանջեն:
Այսօր առավոտյան Ստամբուլում մեկնարկեց 1915 թվականի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը: Պոլսո Հայոց պատրիարքարանի Սուրբ Աստվածածնի մայր եկեղեցում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ժամերգություն և պատարագ: Միջոցառմանը ներկա էին հայ համայնքի մի շարք անդամներ, բարձրաստիճան հոգևորականներ, որոնց թվում էր Հունաց պատրիարք Բարդուղիմեոսը, ինչպես նաև ասորական եկեղեցու առաջնորդը: Պատարագին մասնակցում էր նաև Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Վոլկան Բոզքըրը: ...
Թուրքիայի վարչապետի արդեն իսկ թոշակառու խորհրդականի հետքայլը չուշացավ: Իրավամբ ցեղասպանության հարցի մասին կատարած համարձակ բարձրաձայնումներից հետո պարզ է, որ նա կա՛մ հրաժեշտ էր տալու իր պաշտոնին, կա՛մ էլ մտածելու տեղիք տար, որ ամեն ինչ վերահսկվում է, եւ վարչապետի կողմից պատվիրված, որը դիպաշարին հետեւողին ավելի էր մղում այդ հայտարարությունների հետևում տեսնելու Անկարայի կողմից կիրառվող մարտավարական հանգրվանները:
Շրջադարձային փոփոխությունների ժամանակակից աշխարհում միջազգային հանրությունը և առանձին պետություններ հաճախ չեն կարողանում լուծում տալ այնպիսի խնդիրների, որոնք առաջին հայացքից թեև ոչ հրատապ են թվում, սակայն դրանց լուծմանը խիստ կարևոր նշանակություն է տրվում:Ցեղասպանության կանխարգելումը նման խնդիրներից մեկն է: 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած հայ ազգը բարոյական պատասխանատվություն է զգում մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային ջանքերում իր ներդրումն ունենալու ...
Վերջին տարիներին, երբ աշխարհասփյուռ հայերն սկսեցին ծրագրել Հայոց ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչումը, նրանք երկու հիմնական մտահոգություն ունեին՝ ինչպիսի՞ միջոցառումներ ձեռնարկել, որոնք առավելագույնս պատշաճ լինեն այս մեծաշուք առիթով, և ինչպե՞ս թաքցնել իրենց ծրագրերը թուրքական կառավարությունից, որպեսզի այն չկարողանա խափանել կամ ձախողել դրանք:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: