Հայերեն   English   Русский  
Էսսե
Ապրիլի 12-ին Վատիկանում արձանագրվածը Հայոց ցեղասպանության 100-ամյակի ընդհանուր շրջագծում կարող է բնորոշվել իրադարձային հանգամանքով:Հայկական գործոնը` իր պետական, հոգեւորական եւ դիվանագիտական բարձրագույն մակարդակներով ծրագրավորված եւ համակարգավորված արդյունավետ աշխատանքի արգասիքը ապահովեց անցյալ կիրակի քրիստոնյա աշխարհի կենտրոնատեղում:
Հաշվի առնելով Ֆրանցիսկոս պապի անկեղծությունը՝ զարմանալի չէր, որ նա բացահայտորեն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում ապրիլի 12-ին մատուցած պատարագի ժամանակ:Միակ մարդը, որ լրիվ անտեղյակ էր Պապի իրական մտադրությունների մասին, Վատիկանում Թուրքիայի դեսպան Մեհմեդ Փաչաջին էր, որը երկու շաբաթ առաջ հոխորտալով հաղորդել էր թուրքական մամուլին, թե ինքը համոզել է Հռոմի պապին՝ մերժել Հայոց ցեղասպանության հարյուրամյակի առթիվ բոլոր հայկական խնդրանքները:Թուրք դեսպանը հայտարարեց, թե իրեն հաջողվել ...
1988-ի մարտի 8-ը նման չէր հայ կանանց համար նախորդ և հետագա տարիների այդ տոնական օրվան: Ծաղիկներ ու նվերներ ստանալու, իրենց հասցեին հաճոյախոսություններ լսելու փոխարեն, ինչն ավանդական էր դարձել, նրանք սուգ էին անում և իրենք էին ծաղիկներ դնում Սումգայիթի նահատակների հիշատակին:
Ինքն իրեն ավելի օսմանցի, քան հայ զգալուց ընդամենը մի օր հետո, Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդականը հետեւյալ հայտարարությունն արեց. «Ես ասել եմ, որ ինքս ինձ հայ լինելուց ավելի օսմանցի եմ զգում: Ես ազգայնական չեմ, սակայն երբ 1915-ի մասին խոսք է գնում, ես օգտագործում եմ «Հայոց ցեղասպանություն» եզրը: Ես կարծում եմ, որ դա ցեղասպանություն է, որովհետեւ ցեղասպանություն եզրը եւ 1915-ին տեղի ունեցածը համընկնում են: Ցեղասպանությունը ոչ թե պատմական, այլ իրավական եզր է»:
Եթե ամիսներ առաջ ցանկանում էի ինքս էլ անմոռուկ-կրծքանշան ձեռք բերել, ինչպես և շատերը, հարցուփորձ էի անում, թե որտեղից կարելի է գնել կամ վերցնել, ապա այսօր ոչ միայն չեմ ուզում այդ կրծքանշանը, այլև որևէ տեսքով անմոռուկ ունենալու մասին միտքն անգամ մերժում եմ:
Վերջերս բախտ ունեցա լինելու պատմական Հայաստանի Տիգրանակերտ քաղաքում` ներկայիս Դիարբեքիրում: Ամենևին էլ զարմանալի չէ, որ շատ կարճ ժամանակ անցկացնելով հանդերձ հասցրեցի սիրել ու նույնիսկ կարոտել որքան հարազատ, այնքան էլ խորթ թվացող քաղաքը: Երբ մտնում ես Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցի, զգում ես, որ գտել ես տարիներով փնտրած մի օազիս, մի ապաստան, որը միշտ կանչել է քեզ:
ՀայաստանիՀանրապետությանԱզգայինժողովի կողմից հույների եւ ասորիների ցեղասպանությունների վերաբերյալ բանաձեւի միաձայն քվեարկությամբ, մեր երկիրը դարձավ երրորդը, որը ճանաչում է այս ցեղասպանությունները:
Արդարացի է ժողովրդային ակնկալությունը, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակը իրավամբ պետք է նոր բարձրակետ նվաճի եւ արտակարգ հնչեղություն ապահովի իր տարողունակությամբ եւ թողած արձագանքներով:
Հայաստանում մարտի 8-ին մեկնարկում է կանանց միամսյակը: Մինչև ապրիլի 7-ը ձգվող մեկամսյակը, սակայն, միայն շնորհավորանքներ չի ենթադրում: Այն հրաշալի առիթ է ողջ հանրության ուշադրությունը հրավիրելու կանանց խնդիրների վրա: Չնայած ՀՀ սահմանադրությունն ամրագրում է, որ ՀՀ բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առջև և սեռով պայմանավորված խտրականությունն արգելվում է, միևնույն է, կանայք մեր երկրում ունեն բազում խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն:
Բոլորիս կյանքում լինում են ճակատագրական հանդիպումներ. իմ կյանքում այդ ճակատագրական հանդիպումը պիտի պատահեր Երևանի պետական համալսարանի բանասիրության բաժնում ուսանելուս տարիներին:Նոր էի ընդունվել համալսարան, դասն սկսված էր, ներս մտավ կապտականաչ, խորաթափանց աչքերով, բարեհամբույր հայացքով, մի տեսակ մանկան մաքրությամբ ու պարզությամբ մեզ նայող հայոց լեզվի դասախոսը և շատ անսպասելի հարց տվեց.
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: