Հայերեն   English   Русский  
Էսսե
Ռուս-թուրքական մերձեցման ներկա գործընթացի շրջանակներում բոլորովին անակնկալ չպետք է ընկալել պաշտոնական Մոսկվայի անունից խոսող ՌԴ-ի արտգործնախարարի այն հայտարարությունը, որի համաձայն Թուրքիան կարող է դրական դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի կարգավորման ապաարգելափակման հարցում։ Բառացի. «Այն, որ Թուրքիան կարող է խաղալ դրական դեր, ապահովելով Լեռնային Ղարաբաղի ապաարգելափակումը, ապահովելով նորմալ տնտեսական փոխհարաբերություններ տարածաշրջանում, դա նույնպիսի կարևոր գործոն է, որը մենք միշտ հաշվի ենք առնում»։
Ոչ բոլորն են համակարծիք այն հարցում, թե արդյոք սփյուռքահայերը պետք է խառնվեն Հայաստանի Հանրապետության ներքին գործերին: Միգուցե «խառնվել» բառը ճիշտ չի ընտրված, սակայն հայրենիքում տեղի ունեցող զարգացումներում ներգրավված լինելը և դրանց մասին խորապես մտահոգվելը պետք է մեծ հետաքրքրություն ներկայացնի բոլոր հայերի համար, քանզի դա նրանց բնօրրանն է:
Սույն հոդվածը հիմնականում նախատեսված է Միացյալ Նահանգներից դուրս գտնվող ընթերցողների համար, որոնք հավանաբար ծանոթ չեն ամերիկյան օրենքներին քարոզչական նվիրատվության մասին: Հետաքրքիր է, որ նույնիսկ ամերիկացիները հաճախ շփոթում են քաղաքական նվիրատվությունների վերաբերյալ սահմանափակումների բարդ կանոնները, որոնք տարբեր են տեղական, նահանգային և դաշնային ընտրությունների պարագայում:
Արձակուրդիս մի մասը որոշեցի ընտանյոք անցկացնել Հայկական լեռնաշխարհի ամենագեղատեսիլ անկյուններից մեկում, որը բազմաթիվ զբոսաշրջիկների կարծիքով՝ իր անկրկնելի բնությամբ չի զիջում Շվեյցարիային:
Գլոբալացող աշխարհը, ի թիվս մի շարք դրական ու բացասական կողմերի, ունի մի դրական կողմ։ Ի տարբերություն նախորդ ժամանակների՝ մեծացել է մեր մոլորակում շրջելու, այլ ժողովուրդների կյանքը, վարքն ու բարքը տեսնելու հնարավորությունը։ Մի կողմից՝ սա կարող է վտանգավոր թվալ, ինչպես, օրինակ՝ Խորհրդային Միության տարիներին էր․ վարագույրից այն կողմ տեսնել չէր կարելի, որպեսզի ներսում համապատասխան փոփոխությունների պահանջ չառաջանար։ Բայց ճամփորդելու մյուս լավ կողմն էլ այն է, որ որքան շատ ես աշխարհ տեսնում, այնքան ավելի ...
Տիգրան Կարապետիչի և Արշակ Սադոյանի բանավեճն ԱԼՄ հեռուստակայանի ուղիղ եթերում արդեն լեզվակռիվ էր դարձել: Լավ էլ հավեսով նայվում էր: Հանկարծ Կարապետիչը, որը նաև հաղորդում վարողն էր և այդ հեռուստաընկերության տերն ու ղեկավարը՝ նեղացած Սադոյանի մի ասածից, դիմեց աշխատող օպերատորներին.
Հարութ Սասունյան«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիրwww.TheCaliforniaCourier.comՎերջերս Մայքլ Բերենբաումի, Ռիչարդ Լիբովիցի և Մարսիա Սաչս Լիթելի խմբագրությամբ հրատարակված «Հիշելով ապագայի համար. Հայաստան, Օսվենցիմ և դրանց սահմաններից դուրս» գիրքը գիտական զեկույցների մի հավաքածու է, որոնք ներկայացվել էին Լոս Անջելեսի Ամերիկյան հրեական համասարանում, 2014 թ. մարտի 8-11-ը տեղի ունեցած համաժողովի ժամանակ:
Սիրիան եղել է միջազգային ռազմական և քաղաքական տարաբնույթ դավադրությունների կենտրոն 2011 թ. «քաղաքացիական պատերազմի» սկզբից ի վեր: Զանազան հակամարտող կողմերի թվում են Հեզբոլլահը, Իրանը, «Իսլամական պետությունը» (ԻԼԻՊ), Իսրայելը, Հորդանանը, քուրդ զինյալները, Լիբանանը, Կատարը, Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, այլազան ահաբեկիչներ աշխարհի չորսկողմից, Սիրիան, սիրիական ընդդիմադիր խմբերը, Թուրքիան, Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ի այլ պետություններ:
Թուրքիայի նախագահը առիթ չի կորցնում Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու առաջադրանքը հանկերգելուց։ Ըստ Էրդողանի՝ այդ գոտին Սիրիայի քաղաքացիների համար մի վայր կդառնա, որտեղ նրանք զերծ կմնան ընթացող մարտերին մասնակցություն ունենալուց, ինչն էլ կխթանի ներգաղթի ճգնաժամը կարգավորելուն:
- Չէ՛, ախպեր ջան, էս տարվա բերքս էլ հավաքեմ, իրարով անեմ, իրացնեմ, հարկուտուրքերս, պարտքուպահանջներս փակեմ, տեսնեմ՝ տակը ինչ կմնա, հավաքեմ ու հայդե Ռուսաստան կամ ուրիշ տեղ,- սրտնեղած խոսում-խոսում, իր առօրյա դարդուցավն էր պատմում 26-ամյա երիտասարդ գյուղացի Հակոբն ու խոսքի տակին-գլխին չէր մոռանում կրկնել՝ հայրենի երկրում, հարազատ Սյունիքում ինքը չի պատկերացնում իր ու իր երեխաների ապագան. այլևս չի պատկերացնում:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: