Անցյալ շաբաթ ես գրել էի բուլղարացի հետաքննող լրագրող Դիլյանա Գայտանջիևայի՝ «Տրուդ» թերթում հրապարակված սենսացիոն բացահայտումների մասին, որը գաղտնազերծված փաստաթղթերի հիման վրա տեղեկացրել էր, որ Ադրբեջանի Silk Way պետական ավիաընկերությունը վերջին երեք տարիների ընթացքում դիվանագիտական քողի տակ ծանր զինտեխնիկայով և զինամթերքով 350 ուղեբեռ է առաքել ահաբեկչական խմբերին ամբողջ աշխարհում:
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի հայտարարությունը, թե Վաշինգտոնն ու Մոսկվան, Սիրիայում լարվածության մեղմացման գոտիների հաստատման ընթացքում պիտի երաշխավորեն, որ Իսրայելի շահերը նկատի առնվեն, ուշագրավ մեկնաբանությունների տեղիք տվեց:
ԱՄՓՈՓ ԿԵՏԵՐԿառավարման խորհրդարանական համակարգի պայմաններում փոփոխված Սահմանադրությամբ ընդդիմությանը վերապահվել է սահմանադրական ինստիտուտի կարգավիճակ, և որոշակիորեն ընդլայնվել են նրա լիազորությունները:
Իրաքյան Քուրդիստանը նախապատրաստում է ինքնավար կարգավիճակից անկախ պետության անցումը: Ընդհանրապես որեւէ զորակցական բացահայտ պաշտոնական կեցվածք չիերևացելորևէ պետության կողմից:
Օքսֆամի հայաստանյան ներկայացուցչությունը Հայաստանի ուսանողների համար լավագույն էսսեի մրցույթ է հայտարարում՝ առաջարկով/նորարարական գաղափարներով/տեսլականով ներկայացնելու, թե ինչպես կարելի է լավագույնս լուծել Պարենային անվտանգության խնդիրները՝ մանր ֆերմերային տնտեսությունների հզորացման միջոցով:
Ռիադում կայացած իսլամա-ամերիկյան վեհաժողովից բխած հայտարարություններն ու ձեռք բերված համաձայնությունները որոշ նախադրյալներ են փոխանցում մի քանի կարեւոր հանգամանքներով հետագա իրադարձությունների հավանական հունավորման մասին:
Տարածաշրջանում քրդական գործոնի ազդեցիկությունը նոր թափ է հավաքում. Վաշինգտոնի որոշումը՝ ԻՊ-ը արմատախիլ անելու համար քրդերին հակահաբեկչական պատերազմին ներգրաւելու նախապայմանականության շեշտումով, կարող է նոր շրջափուլի մեկնարկ համարվել։