Հայերեն   English   Русский  
Էսսե
Երեւանի եւ Ստեփանակերտի պաշտոնական հայտարարությունները փոխլրացուցիչ են ըստ էության եւ նպատակաուղղված ձեւով նույն ճանապարհներն են անցնում։
«Ոչ թե պետք է հրադադար հաստատել, այլ վերականգնել հրադադարը, որի մասին համաձայնագիր էինք կնքել 1994 թվականին ու նաև այդ համաձայնագիրը ամրապնդել էինք նոր համաձայնագրով 1995 թվականին: Եվ ինչպես տեսնում եք, մինչև հիմա պահպանվում են այդ պայմանավորվածությունները, թեև խախտումները շարունակվում են»:Փորձենք պարզաբանել այստեղ արտահայտված մտքերը.
Հարութ Սասունյան«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիրwww.TheCaliforniaCourier.com
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Երևան, կարծես թե, որոշակի սպասելիքներ է առաջացրել հայ հասարակության շրջանում։ Թերթերի էջերում և սոցիալական ցանցերում բավական ակտիվ քննարկումներ կան այն մասին, թե ինչ առաջարկներ կարող է իր հետ բերել ռուսական արտաքին գերատեսչության ղեկավարը։ Շատերն անգամ հղվում են ռուսաստանյան որոշ թերթերում հնչած այն տեղեկություններին, իբր Վ. Պուտինը նոր առաջարկներ ունի հայկական և ադրբեջանական կողմերի համար։ Համընդհանուր այս աղմուկի մեջ, ցավոք, այդքան էլ լսելի չեղավ ՀՀ ...
Քառօրյա պատերազմը որոշակի դասեր տվեց հայ քաղաքական վերնախավին և հասարակությանն ընդհանրապես:
Քառօրյա պատերազմը շատ բան փոխեց բոլորիս կյանքում: Այդ չորս օրերը կարծես ջրբաժան են դարձել` կյանքը մինչպատերազմական ու հետպատերազմական փուլերի բաժանելով: Պատերազմական չորս օրերը բավարար եղան, որպեսզի հայաստանյան հասարակությունը ձերբազատվի պատրանքներից ու տեսնի դառն իրականությունը, որպեսզի երկու տասնամյակից ավելի կուտակված հարցերը վեր ելնեն ու անհապաղ լուծում պահանջեն:
Ադրբեջանի կողմից սանձազերծված 4-օրյա պատերազմը մի փորձաքար էր՝ ստուգելու նաև հայ հավաքական ինքնության ու ազգային ոգու կենսունակությունը: Ի հեճուկս հոռետեսների և օրնիբուն հայրենակիցների նկատմամբ մաղձ ու ատելություն քարոզող «ամենագետների»՝ հայ ժողովուրդը ևս մեկ անգամ վերահաստատեց մեկ ակնթարթում բռունցք դառնալու իր ֆենոմենը:
Բրիտանական «Ինդիփենդենթ» թերթի հաղորդումը Հորդանանի թագավորի կատարած հայտարարության մասին որոշ կարեւոր լուսարձակներ է բացում ԻՊ-ի նկատմամբ ոչ միայն Անկարայի ունեցած դերակատարության, այլ ավելի Ամմանի եւ գուցե նաեւ արեւմտյան շրջանակների կողմից այս խնդրի ուղղությամբ կատարվող բարձրաձայնումների վրա: Նա նման հայտարարություն է արել հունվարի 11-ին` ԱՄՆ-ի կոնգրեսում ունեցած ելույթի ընթացքում, սակայն հայտարարությունը միայն վերջերս է հրապարկվել։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: