Հայերեն   English   Русский  
Առողջական
Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլահ բեն Աբդուլազիզ ալ-Սաուդը 35 մլն դոլար դրամաշնորհ է տրամադրել Արևմտյան Աֆրիկային` Էբոլայի վարակի դեմ պայքարելու համար:
Ամերիկյան գիտնականներն ապացուցել են, որ քաղցկեղի տեսակների մեծ մասն առաջանում է պատահական պատճառների հետևանքով, ոչ թե հանրահայտ ռիսկի գործոններով, ինչպիսիք են ծխելը և անառողջ կենսակերպը:
Կենդանակերպի նշանների առողջության մասին տեղեկությունը կօգնի լավագույնս պլանավորելու գործունեությունը, քանի որ այն հնարավորություն է տալիս ի հայտ բերելու ինչպես առավելագույն ակտիվության, այնպես էլ էներգետիկ անկումների շրջանները, որից ոչ մի նշան ապահովագրված չէ: Այս կանխատեսումներն իրականում խորհուրդներ են, որոնց ցանկության դեպքում հետևելով` կարելի է նվազեցնել խոցելիությունը:
Էբոլայի տենդից վախճանվածների թիվը հասել է 7588-ի, 19497 վարակված կա, վկայում են ԱՀԿ-ի հրապարակած տվյալները:
Արգանդի քաղցկեղը կանանց ամենատարածված հիվանդություններից է: Ըստ վիճակագրության` այն առավել հաճախ հայտնաբերվում է 35-55 տարեկան կանանց շրջանում: Զարգացող երկրներում 60-80%-ի դեպքում հիվանդությունը հայտնաբերվում է զարգացման 3-4-րդ փուլերում, երբ արդեն ցածր է բուժման արդյունավետությունը: Իրավիճակը գրեթե նույնն է մեր երկրում: Ինչպես միշտ, հիվանդը բժշկին է դիմում, երբ արդեն «դանակը հասնում է ոսկորին»:
Ֆրանսիական դեղագործական ընկերությունը հակասեմականության դեմ դեղ է արտադրել: Ինչպես տեղի ԶԼՄ-ներն են հայտնում, այն կարելի է գնել 5 եվրոյով: Սակայն գնորդը դեղատուփի մեջ հաբեր չի գտնի:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնել Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսումնական սիմուլյացիոն կենտրոնի բացմանը:
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունն իր արևմտաաֆրիկյան շրջագայության ժամանակ հայտնել է, որ Էբոլայի տենդի տարածումը Լիբերիայում թուլանում է:
Այսօր ստեղծված բոլոր միջոցներն էլ ինչ-որ բան մտապահելու անհրաժեշտությունից մեզ փրկել են: Սակայն իրոք փրկե՞լ են, թե՞ հակառակը…
Պորտը մաքրելն այնքան էլ հեշտ չէ, հատկապես այն պատճառով, որ մենք հաճախ մոռանում ենք մարմնի այդ հատվածի մասին: Լավն այն է, որ լողանալուց բացի, հատուկ խնամքի կարիք այն չի զգում; Ու վերջին տարիներին էլ բացահայտվեց նաև, որ պորտում շատ օգտակար բակտերիաներ են կուտակվում:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: