Հայերեն   English   Русский  
ԱՆՑՅԱԼԻՑ
Քրդերը հայոց պատմության մեջ մեծ ու էական դերակատարություն են ունեցել: Եվ այսօր էլ Մերձավոր Արևելքում ռազմաքաղաքական մեծ գործոն են: Միայն Թուրքիայի, Իրանի, Իրաքի ու Սիրիայի տարածքներում բնակվում է մոտ 35 միլիոն քուրդ: Իսկ Թուրքիայում և Իրաքում քրդերը պայքարում են ազգային պետականություն ստեղծելու համար:
Փյունիկեցիներն աշխարհի հնագույն ժողովուրդներից են, համաշխարհային քաղաքակրթության սկզբնավորողներից:Փյունիկիան գտնվել է Միջերկրական ծովի արևելյան ափին և ընդգրկել է այժմյան Լիբանանի և Սիրիայի տարածքները; Փյունիկիայի բնիկների մասին, ցավոք, պատմագիտությանը քիչ բան է հայտնի: Նրանք եկվորներ էին և այստեղ հաստատվել են Էրիթրեա ծովի ափերից: Փյունիկեցիները ծովային ժողովուրդ էին և Սև, Միջերկրական ծովերի ափերին որոնելով կյանքի համար նպաստավոր պայմաններ՝ հաճախ գաղութներ էին հիմնում:
1918 թվականի մայիսն ամենաբախտորոշ ժամանակաշրջանն էր մեր ժողովրդի համար. արևելահայության գլխին կախված էր ֆիզիկական ոչնչացման վտանգը:
«Մեր մեռելները հեռու-հեռու անապատների մեջ են, և նրանք մեզանից ծաղիկ չեն սպասում, այլ ոճրապարտ գանգերի արյունը»:Արամ Երկանյան
Ռուսական գործոնը` որպես քաղաքական, տնտեսական և ռազմական խաղաքարտ, ցավոք, ամենացայտունը Հայաստանում է դրսևորվում: Եվ մենք` հայերս, կարծես դատապարտված ենք լինելու ռուս ժողովրդի «բնական դաշնակիցն ու բարեկամը»՝ որպես կանոն դաս չառնելով պատմությունից ու քաղելով այդ «բարեկամության» ամենադառն պտուղները:
Զաքարյանների շրջանի պատմությունը հայոց տարեգրության ամենափառահեղ էջերից է: 1190 թվականից սկսված և շուրջ 20 տարի տևած արյունահեղ պատերազմների արդյունքում Զաքարե և Իվանե Զաքարյան եղբայրները կարողացան ջախջախել սելջուկյան զորքերն ու ազատագրել Հայաստանի մեծ մասը: Զաքարյանների տերությունն իր տարածքով, ռազմական և տնտեսական հզորությամբ, քաղաքական ազդեցությամբ մեծապես գերազանցում էր ոչ վաղ անցյալում կործանված Բագրատունիների հայոց թագավորությանը:
Անահիտը հայոց Մայր դիցուհին է՝ մայրության, պտղաբերության, խոհեմության աստվածուհին, մայրն ամեն բարիքի: Նա հայոց մայրաքաղաքների հովանավոր աստվածուհին էր, և անահտական տաճարներ կային հայոց բոլոր մայրաքաղաքներում: Այդ իսկ պատճառով հայոց գլխավոր՝ արքայանիստ քաղաքը մայրաքաղաք է կոչվում: Իսկ Անահիտի պաշտամունքի գլխավոր կենտրոնը Երիզան էր՝ Բարձր Հայքի Եկեղյաց գավառում՝ Արևմտյան Հայաստանի Երզնկա քաղաքի մոտ գտնվող մի բարձր բլրի վրա: Մինչև 301 թ. գավառը կոչվել է Անահտական:
VIII դարում սերտացան Հայ առաքելական եկեղեցու հարաբերություններն արաբական խալիֆայության հետ: Պետականության բացակայության պայմաններում եկեղեցին, ձգտելով առաջնության, համաձայնության եկավ խալիֆայության հետ: Արաբները Հայաստանում պաշտպանում էին հայ եկեղեցու շահերը քաղկեդոնիկ Բյուզանդիայի ոտնձգություններից, փոխարենը եկեղեցին արաբներին հայերի հպատակության երաշխավորն էր: Եղան դեպքեր անգամ, երբ հայոց կաթողիկոսներն արաբական բանակներ առաջնորդեցին ապստամբ հայության դեմ:
Հայերս մշակութային, ռազմաքաղաքական առումներով միշտ դոնոր ենք հանդիսացել հարևան ժողովուրդների, հատկապես՝ վրացիների համար:
Հայոց քաղաքական և հոգևոր-մշակութային պատմության մեջ, Բագրատունիների թագավորության շրջանում, նշանակալի դեր է ունեցել Պահլավունիների իշխանական տոհմը: Պահլավունիները սերում են VIII դարում Հայաստանից տարագրված Կամսարականների զորեղ տոհմից:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: