Հայերեն   English   Русский  
ԱՆՑՅԱԼԻՑ
Խեթերի պատմության ուսումնասիրությունը հետաքրքիր է ոչ միայն համաշխարհային պատմության ուսումնասիրության տեսանկյունից, այլև՝ հայոց պատմության… Առհասարակ շատ ուսումնասիրողներ խեթերին հայ են համարում, իսկ Խաթթին՝ հնագույն հայկական պետություններից մեկը….
«Բժիշկը պետք է օժտված լինի բանականությամբ և պարտքի գիտակցությամբ: Ոչ մի դեպքում չպետք է լինի գինեմոլ, ագահ և շահախնդիր: Նա պարտավոր է սիրել աղքատներին, լինել գթառատ, նվիրված, աստվածավախ, բարոյապես մաքուր: Եթե նա չի կարողանում հասկանալ հիվանդության էությունը, ապա պետք չէ, որ դեղ տա հիվանդին, որպեսզի չարատավորի իր անունը: Իսկ եթե անգետ է, ապա ավելի լավ է նրան չհրավիրել հիվանդի մոտ և ընդհանրապես նրան բժիշկ չհամարել»:Ամիրդովլաթ Ամասիացի
Արտաշեսյան հարստության արքաները հայոց պատմության ամենափառահեղ էջերը գրեցին, սակայն Տիգրան Մեծի աշխարհակալության ժամանակներից ընդամենը կես դար անց Մեծ Հայքի թագավորությունը հայտնվեց քաղաքական խոր ճգնաժամի մեջ:
Յուրաքանչյուր ազգ, պետություն ունի իր աստեղային ժամը: Վրաստանի թագավորության աստեղային ժամը XII դարավերջին սկսվեց, երբ վրաց պետության գահ բարձրացավ Թամար թագուհին: Եվ Թամար թագուհու մահով էլ ավարտվեց վրաց աստեղային ժամը:
Արտաշեսի և Սաթենիկի մասին ավանդապատումի հիմքում ընկած են պատմական իրադարձություններ: Արտաշեսի և Սաթենիկի մասին պատմությունը մեզ ավանդած Մովսես Խորենացին նշում է, որ սույն պատումը լայն տարածված էր հեքիաթասածների, գուսանների, երգիչների մոտ:
Կնոջ դերը հայ հասարակությունում միշտ էլ բարձր է եղել ու գնահատված ըստ արժանվույն: Կինը ծնող մայր է, դաստիարակ, տանտիրուհի, ամուսնու հավատարիմ զինակիցն ու թիկունքը: Իսկ երբ այդ կինը թագուհին է հայոց, սոցիալական խնդիրներին ավելանում են նաև հասարակական պարտավորություններ: Մեր պատմության մեջ ունենք դրվագներ, երբ հայոց Փառանձեմ թագուհին է բանակներ առաջնորդել պարսից ահեղ արքա Շապուհի դեմ, ունենք դրվագ, երբ հայոց հզոր տիրակալի՝ Լևոն Բ Մեծագործի կինը՝ Զապել թագուհին, իր իսկ բացած հանրային հիվանդանոցում խնամում ...
Զաքարյանների տոհմը հայոց պատմության ամենափառահեղ էջերից մեկը գրեց: Զաքարյանները տասնամյակներ տևած պատերազմի արդյունքում ոչ միայն ազատագրեցին սելջուկյան տիրապետության տակ հեծող երկիրը, այլև ստեղծեցին ամուր մի պետություն, որն իր տարածքով, ազդեցությամբ ու հեղինակությամբ ոչ միայն չէր զիջում, այլև գերազանցում էր Բագրատունիների թագավորությանը:
«Տեսա նրան (Կուկունյանին) Կարսի մեջ, երբ բանտից տանում էին բաղնիք: Ամբողջ ժողովուրդը սիրով և հիացումով կը նայեր այդ բարձրահասակ, վայելչակազմ երիտասարդին, որ հագած չերքեսկա և փափախ՝ դյուրաշարժ և ժպտադեմ կը քալեր կոզակներով շրջապատված: Հետագային՝ 16 տարի վերջը, ես նորից տեսա Կուկունյանը, երբ նա ազատվելով ռուսական տաժանակիր բանտից և Սախալին կղզիի աքսորից՝ եկավ Կովկաս սպիտակ մազերով ու մորուքով, բավական գերցած ու դանդաղաշարժ,- խոհուն ծերունի մը, որ հեռավոր իսկ նմանություն չուներ այն երիտասարդի հետ, որ ...
Արարատյան թագավորության պատմությունը հայոց տարեգրության կարևորագույն էջերից է: Ռուսա Ա հայոց արքան Արարատյան թագավորության հզոր տիրակալներից էր: Արքա, որին կարելի է բնութագրել որպես քաջ, առաքինի և ողբերգական կյանք ապրած մարտիկի…
Պատմությունն իրար հաջորդող օրինաչափ իրադարձությունների շարան է: Սակայն հայոց պատմությունը շատ առումներով զուրկ է օրինաչափություններից և տրամաբանությունից:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: