Աշխարհում
Ուկրաինայից զգալի գումարներ են փոխանցվել «Կրոկուս»-ի ահաբեկչության հեղինակներին. ՌԴ Քննչական կոմիտե
46
«Ձերբակալվածների հետ աշխատանքի, ահաբեկիչներից առգրավված տեխնիկական սարքերի ուսումնասիրության և ֆինանսական գործարքների մասին տեղեկությունների վերլուծությամբ ապացույցներ են ձեռք բերվել ուկրաինացի ազգայնականների հետ նրանց կապի մասին»,- ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում։
Ռուսաստանը ՄԱԿ-ում արգելափակել է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների վերահսկման մեխանիզմը
46
Ռուսաստանը մարտի 28-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում վետո է դրել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների մոնիտորինգի համար պատասխանատու փորձագետների խմբի մանդատը երկարաձգող բանաձևի վրա:
Գերմանիան ավելացնում է զենքի սեփական պաշարները. Bloomberg
50
Հրապարակման մեջ նշվում է, որ 2022 թվականի փետրվարի 24-ին Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումը ստիպել է Գերմանիային վերանայել իր մոտեցումը պաշտպանության հարցում և մեծացնել դրա վրա ծախսերը։ Գերմանիայի կառավարությունը 100 միլիարդ եվրոյի հատուկ հիմնադրամ է ստեղծել գերմանական զորքերի արդիականացման համար, և այդ գումարի 80%-ն արդեն իսկ հատկացվել է։
Պուտինը հայտարարել է՝ եթե F-16-ներն օգտագործվեն Մոսկվայի դեմ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից, ՌԴ-ի համար օրինական թիրախ կդառնան
40
Հավելենք, որ առաջիկա ամռանը Ուկրաինան F-16 կործանիչներ կստանա ՆԱՏՕ-ի անդամ երկրներից։
Գազայում իրավիճակը միջազգային հանրության ուշադրությունը շեղել է Ուկրաինայից․ Զելենսկի
45
Գազայի հատվածում հակամարտությունը միջազգային հանրության ուշադրությունը շեղել է Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացներից։
Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի
42
«Ուկրաինացի պաշտպաններին անհրաժեշտ են հեռահար հրթիռներ, հրետանի և հակաօդային պաշտպանության համակարգեր։ Դրան մենք ոչ միայն պետք է պատրաստվենք, այլև պետք է կայունացնենք իրավիճակը, քանի որ գործընկերները երբեմն իսկապես ուրախանում են, որ մենք կայունացրել ենք իրավիճակը:
ԱՄՆ-ը ՌԴ-ին մանրամասն տեղեկություն է տրամադրել ահաբեկչական հարձակման սպառնալիքի մասին. Սպիտակ տուն
101
«Ու թեև մեր դեսպանատան հրապարակային հանձնարարականները կարող էին ահաբեկիչներին հետ պահել մարտի 8-ի հարձակումից՝ Ռուսաստանի կառավարությանն ու հանրությանն ուղղված մեր նախազգուշացման մեջ պարզորոշ նշված էր Մոսկվայի համերգներում ահաբեկչական սպառնալիքի մասին, այդուհանդերձ Իսլամական Պետությունն ամբողջությամբ պատասխանատու է այս հարձակման համար:
Քլինթոնն ու Օբաման կմասնակցեն Բայդենի նախընտրական քարոզարշավի դրամահավաքին
100
Ըստ NBC-ի՝ 77-ամյա Բիլ Քլինթոնը և 62-ամյա Բարաք Օբաման կփորձեն քաղաքական ներդրում ունենալ իրենց իրավահաջորդի՝ 81-ամյա Ջո Բայդենի քարոզարշավում՝ Նյու Յորքում նախընտրական նվիրատվությունների հավաքագրման հազվագյուտ համատեղ հանդիպման ժամանակ:
ՄԱԿ-ի դատարանը Իսրայելին պարտավորեցրել է Գազա օգնություն հասցնելու միջոցներ ձեռնարկել
76
Փաստաթղթում նշված է, որ Իսրայելը պետք է ՄԱԿ-ի և այլ շահագրգիռ կողմերի հետ համատեղ միջոցներ ձեռնարկի ամբողջ անկլավում պաղեստինցիների սննդի, ջրի, էլեկտրաէներգիայի, վառելիքի, հագուստի, բնակարանի, պատշաճ սանիտարական պայմանների, դեղամիջոցների և բժշկական օգնության կարիքները հոգալու համար, մասնավորապես ավելացնելով ցամաքային անցակետերի անցունակությունն ու քանակը, և դրանք բաց պահելով որքան անհրաժեշտ է։
Արտասահմանյան ընկերությունների վնասները ռուսական շուկայից հեռանալուց հետո գերազանցել են 107 միլիարդ դոլարը. Reuters
70
«Ռոյթերս»-ի տվյալներով՝ կորուստների այս ծավալը կապված է կորցրած եկամուտների և ընկերությունների հաշվեկշռից ռուսական ակտիվների դուրսգրման հետ։ Նոր տվյալները ցույց են տալիս համաշխարհային կորպորատիվ հատվածի ֆինանսական կորուստների մասշտաբները՝ 2022 թվականի փետրվարին Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մեկնարկից ի վեր։