Հայերեն   English   Русский  
ՀԱՊԿ
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մոսկվայում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին:
Երևանի ավագանին դեկտեմբերի 23-ին գումարված արտահերթ նիստում հավանություն է տվել բյուջեում փաստացի եկամուտների, ծախսերի և տնտեսումների կանխատեսվող ցուցանիշների հիման վրա բյուջեի վարչական և ֆոնդային մասերի հաշվեկշռվածությունն ապահովելու նպատակով Երևան քաղաքի բյուջեում փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագծին:
ԱՄՆ-ի Պետքարտուղարության ավագ խորհրդական Ռոբերտ Բրադթքեն հայտարարել է, որ Թուրքիան շարունակում է մնալ այն հիմնական երկիրը, որով օտարերկյա վարձկան մարտիկները անցնում են Սիրիա, չնայած վերջին շրջանում
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն այսօր հանդես եկավ երկար սպասված հայտարարությամբ, որի համաձայն երկրում կպահպանվի վճարի դիմաց բանակում զինվորական ծառայությունից ազատվելու համակարգը: «Զինվորական ծառայությունից վճարի դիմաց ազատվելու համակարգը ուժի մեջ կմտնի 2015 թվականի հունվար ամսից»,-հայտարարել է Դավութօղլուն: Վերջինիս խոսքերով` 28 տարին լրացած այն քաղաքացիները, որոնք ցանկանում են ազատվել զինվորական ծառայությունից, պետք է 18 հազար թուրքական լիրա վճարեն:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանականվեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի նիստի շրջանակներում Հավաքական անվտանգությանպայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի նախագահ,Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 6-ինՆովո-Օգարյովոյում ի թիվս ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի անդամներիընդունել է նաեւ ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺփոխնախագահ Էդուարդ Շարմազանովին:
Հոկտեմբերի 6-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:
ՕԵԿ պատգամավոր Հովհանես Մարգարյանը այսօր ԱԺ ժեպազրույցների ժամին հայտարարեց, որ ՕԵԿ-ը հավատարիմ է իր սկզբունքներին ու որպես ընդդիմադիր ուժ չի վախենում հնարավոր ճնշումներից:
Սեպտեմբերի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որը հրավիրվել էր ՀԱՊԿ ներկա նախագահող Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կողմից։
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: