Հայերեն   English   Русский  
ԱԺ ՀՀԿ խմբակցություն
Այս օրերին հանրային լայն քննարկումների, լուրջ դժգոհությունների տեղիք տվեց կառավարության ներկայացրած «Զինծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Հոկտեմբերի 25-ին Ազգային ժողովը քննարկում էր հենց այս նախագծին առաջին ընթերցմամբ հավանություն տալու հարցը։ Այս օրենքը բողոքի լուրջ ալիք բարձրացրեց հատկապես ուսանողության շրջանում, որովհետև էականորեն փոխվում է պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի հարցը: Առաջարկվում է ընդհանրապես հանել տարկետման իրավունքը կամ տալ ...
Երևանի ավագանու ընտրությունների պաշտոնական արդյունքները, ընդհանուր առմամբ, ձևավորվել են ընտրություններին մասնակցած քաղաքացիների քվեարկության արդյունքում։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ արձանագրեցին «Ելք» դաշինքի անդամները:
ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, զորավար Մանվել Գրիգորյանը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ուղերձ է հղել: Նա ՀՀԿ համամասնական ցուցակի 17-րդ համարն է, հետևաբար՝ անցողիկ տեղում:
Հայացքն ուղղել դեպի Մոսկվա՞, թե՞, այնուամենայնիվ, դեպի Արևմուտք, ի՞նչ կեցվածք ընդունել տարածաշրջանային իրողությունների ու իրադարձությունների պարագայում, ինչպե՞ս հարաբերվել հարևանների հետ, հատկապես այնպիսի բարդ տարածաշրջանում, ինչպիսին մերն է: Մի խոսքով, ինչպիսի՞ արտաքին քաղաքականություն վարել. սա մեր երկրում կարևորագույն հարցերից, կարևորագույն խնդիրներից է:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հանրապետական կուսակցության երկու պատգամավորներ նախընտրական բախումներ են ունեցել։ Կա մեկ վիրավոր։ Իսկ ինչից է սկսվել պատմությունը։ Աժ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը՝ Ավշարի Արայիկը, որը ՀՀԿ-ի թեկնածուն է Արարատում՝ ռեյտինգային ընտրակարգով, վերջերս Մասիս քաղաքում նախընտրական շտաբ է բացել: Նա իր շտաբը տեղակայել է Հանրապետական կուսակցության թեկնածու Մուրադ Մուրադյանի շտաբի կողքին: Այս հանգամանքը դուր չի եկել Հանրապետական թեկնածու Մուրադ Մուրադյանին։
«Ժամանակ» թերթը գրում է. «Հանրապետական կուսակցությունը Ազգային ժողովում կանոնակարգ օրենք է փոխում, որով նախատեսված նորամուծություններից մեկն էլ այն է, որ խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները իրավունք են ստանում քվեարկել իրենց բացակա խմբակիցների փոխարեն, վերջինիս տված լիազորագրով:
ՀՀԿ համագումարի ելույթները ցույց են տալիս, որ իշխող կուսակցությունում նախապատրաստվում են նախընտրական շրջանին:
Բաց քվեարկությամբ` Սերժ Սարգսյանը միաձայն վերընտրվեց ՀՀԿ նախագահ: Նա իր խոսքում նշեց.
«Չեմ կարծում, որ Կարեն Կարապետյանի երազանքը եղել է ՀՀԿ-ական դառնալը»:
Վարչապետի՝ Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ դառնալը «брак по расчету»(հաշվարկով ամուսնություն) էր:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: