Հայերեն   English   Русский  
ԱԺ ՀՀԿ խմբակցություն
Քաղաքական վերջին զարգացումների բուն պատճառների մասին ԱԺ-ի հայտարարությունների ժամին խոսեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Մկրտչյանը: Քաղաքական մշակույթում առանձնացնելով մասնակցային-հասարակակենտրոն և հպատակային-անձակենտրոն ձևեր` պատգամավորը պարզաբանեց դրանք.
«Համաձայնեք, որ եթե Սերժ Սարգսյանի պես զուսպ, համբերատար քաղաքական գործիչը հանդես է գալիս բավականին կոշտ ելույթով, ուրեմն դրա համար լուրջ պատճառ կա: Դա պետք է փնտրել փետրվարի 5-ի խորհրդաժողովում ընդդիմադիր ամենաազդեցիկ ղեկավարի՝ Գագիկ Ծառուկյանի արտահերթ ընտրություններ իրականացնելու հայտարարության մեջ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը:
ԲՀԿ հրավիրած ոչ իշխանական քաղաքական և հասարակական ուժերի խորհրդաժողովի մասին քննարկումներ կծավալվեն ՀՀԿ գործադիր մարմնի առաջիկա նիստում և կլինի համապատասխան հայտարարություն. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«ՀՅԴ ընդհանուր ժողովի շուրջ իրադարձությունների զարգացմանը զուգահեռ, երբ հայտնի դարձավ, որ մարդիկ սկսել են խմբերով լքել կուսակցության շարքերը, նորից սկսել են շրջանառվել տեղեկությունները, ըստ որոնց՝ ՀՅԴ-ն շուտով կոալիցիա կկազմի ՀՀԿ-ի հետ:
«Այսօրվա արագ փոփոխվող աշխարհը բոլոր պետություններին, այդ թվում` Հայաստանին ստիպում է պարբերաբար անդրադառնալ տարբեր հարցերի: Անհատական հարթության մեջ կարևոր է դառնում, որ մարդիկ վերաարժևորեն իրենց անցած ճանապարհը, հասարակությունը հասկանա` ինչ կետում է հանգրվանել, իսկ պետությունը, առավելևս` վերանայի իր ձեռքբերումներն ու հետագա անելիքները»,- Սահմանադրական բարեփոխումներն, դրա հետ կապված զարգացումներին անդրադառնալով` այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, պետաիրավական հարցերի ...
Ընտրական օրենսգրքի փոփոխությունները ՀՀԿ-ն ժամանակավրեպ է համարում. Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Հանրապետականն ինքն է ձեռնամուխ եղել իշխանափոխության: Սահմանադրական բարեփոխումների միջոցով մոդելի փոփոխություն ենք բերում: Անձերի փոփոխությունը չի նշանակում իշխանափոխություն, մանավանդ որ հարթակում կանգնած անձինք այս կամ այն կերպ եղել են իշխանությունում»,- այօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի կարծիքով`հանրության մի մասը դժգոհ է իշխանություններից, մի մասն էլ`գոհ, սակայն ՀՀԿ-ն ունի համակիրների մեծ բանակ և հանրության կողմից իշխանափոխության պահանջ չի կարող առաջադրվել: Բաղդասարյանը պնդում է, որ իշխանափոխություն ուզում է ոչ իշխանական եռյակը, ոչ թե հանրությունը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: