Հայերեն   English   Русский  
ՀՀ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ ունեցած հանդիպման շրջանակներում հայտարարել է, որ Երևանը Մոսկվայի հետ չի քննարկել Հայաստանի կողմից ԼՂՀ-ի ճանաչման օրինագիծը: Գրում է Rusarminfo.ru.-ն:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 6-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Օգոստոսի 28-29-ը ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
«Երբ ես Ռեջեփ Էրդողանին հանձնեցի Հայոց ցեղասպանության անմեղ զոհ երեխաների լուսանկարները, ի պատասխան տեսա ապակե հայացք ու լռություն»,-ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստում՝ «Պատմության դասերը ժողովուրդների ճակատագրերում. Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցը» քննարկմանը ասել է ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պետական գանձարանների միջև կնքվել է հուշագիր, որով նախատեսվում է համագործակցություն՝ փորձի փոխանակման, կադրերի վերապատրաստման և մի շարք այլ հարցերում:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աիմդոս Բոզժիգիտովին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Հայաստանի Հանրապետությունում՝ Հարավային օկրուգի ռուսական ռազմաբազայի կողմից «Ալագյազ» բարձրլեռնային ուսումնավարժական համալիրում ինժեներական զորքերի ստորաբաժանումների դաշտային զորավարժություններ են անցկացվում: Գրում է NovostiNK.ru.-ն:
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ազգային Անվտանգության խորհրդի կազմից “Բարգավաճ Հայաստան” ընդդիմադիր կուսակցության նախագահ, երկրի ամենահարուստ անձանցից` Գագիկ Ծառուկյանի անդամակցության դադարեցման վերաբերյալ` նիստերից սիստեմատիկորեն բացակայելու պատճառով:
«Անցած գիշեր ՀՀ և ԼՂՀ սահմաններում պահպանվել է հարաբերական հանգիստ:
Հունվարի 23-ի գիշերը ադրբեջանական կողմը գնդակոծել է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության սահմանապահների դիրքերը: Արցախի Հանրապետության Մարտակերտի և Ասկերանի շրջաններում և ՀՀ Տավուշի մարզում հայկական կողմը թշնամու գործունեության խափանման նպատակով դիմեց կանխարգելիչ միջոցառումների, որոնց արդյունքում թշնամին լուրջ կորուստներ կրեց:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: